Պետդեպ. Իսլամիստները նոր ահաբեկչություններ են ծրագրում ԱՄՆ և եվրոպական երկրների դեմ30 հուլիսի 2015 - 11:10 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն տեղեկատվության է տիրապետում, որի համաձայն ծայրահեղական խմբավորումներն, այդ թվում «Ալ Քայիդան» և «Իսլամական պետությունը» նոր ահաբեկչություններ են ծրագրում ԱՄՆ քաղաքացիների և շահերի դեմ արտերկրում, այդ թվում Եվրոպայում: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած գլոբալ ահաբեկչական սպառնալիքի մասին թարմացված նախազգուշացման մեջ: Փաստաթղթում հիշատակվում է, որ 2014-ի օգոստոսին ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները ռազմաօդային գործողություն են սկսել ԻՊ գրոհայինների դեմ Իրաքւմ և Սիրիայում: Այժմ «սաստկանում է այն հավանականությունը, որ ԱՄՆ դեմ, ինչպես նաև նրա դաշնակից արևմտյան երկրների ու կոալիցիայի մասնակիցների դեմ կձեռնարկվեն ահաբեկիչների պատասխան գրոհներ»,հայտնել է Պետդեպը: Ըստ գերատեսչության, հարձակումներ կարող են իրականացվել «ամբողջ աշխարհով մեկ, հատկապես Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Եվրոպայում և Ասիայում»: «Ծայրահեղականները կարող են օգտագործել սովորական սպառազինություն և զանգվածային ոչնչացման զենք և հարձակումներ կատարել` նպատակ ունենալով վնասել ինչպես պաշտոնական, այնպես էլ մասնավոր շահերին»,-ասվում է զեկույցում: «Ստացվող տեղեկությունները վկայում են, որ ԻՊ-ն, «Ալ Քայիդան», դրանց հետ շաղկապված կազմակերպությունները, շարունակում են ահաբեկչական գործողություններ ծրագրել ԱՄՆ և Եվրոպայում արևմտյան շահերի դեմ»,-զգուշացնում է Պետդեպը: Նշվում է, որ ահաբեկչությունների հավանականությունը Եվրոպայում պահպանվում է, քանի որ ԻՊ եվրոպացի անդամները վերադառնալու են Սիրիայից և Իրաքից: Փաստաթղթում ասվում է, որ ԱՄՆ իշխանությունները նաև տեղեկություններ ունեն, որ իսլամիստներն ահաբեկչական գործողություններ են պլանավորում նաև Աֆրիկայի հյուսիսում և արևմուտքում, Հարավային և Կենտրոնական Ասիայում, Հարավ-Արևելյան Ասիայի որոշ երկրներում: Նախորդ զգուշացումը Պետդեպը տարածել էր ընթացիկ տարվա հունվարին: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: Ավելի վաղ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Ջեյմս Կոմին հայտարարեց, որ ծայրահեղական «Իսլամական պետություն» խմբավորումը շատ ավելի մեծ սպառնալիք է Միացյալ Նահանգների անվտանգության համար, քան «Ալ Քայիդա» ահաբեկչական խմբավորումը: Ինչպես պարզաբանել է Կոմին, վերջին 2 ամսում «ՀԲԴ-ն ԻՊ կողմից ծայրահեղականացման ենթարկված բազմաթիվ անձանց է ձերբակալել», ընդ որում հարյուրավոր հետաքննություներն այդպիսի վտանգավոր տարրերի բացահայտման ուղղությամբ շարունակվում են: Նա նշել է նաև, որ «ԱՄՆ-ն տեղեկատվություն ունի 18-62 տարեկան տասնյակ ամերիկացիների մասին, որոնք մեկնել են Սիրիա կամ Իրաք ԻՊ շարքերում կռվելու նպատակով»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Մարուքյան․ Ի՞նչ է եղել, որ Փաշինյանը Պուտինին խնդրել է` ՌԴ զորքերը մնան Թուրքիայի և Իրանի սահմանին Ըստ նրա՝ երկրի ներսում ասում են՝ ԵՄ ենք գնում, մյուս կողմից Պուտինին խնդրում են, որ ռուսները մնան Թուրքիայի ու Իրանի հետ սահմանին Բորգն Ադրբեջանում կոչ է արել Երևանին և Բաքվին շարունակել բանակցությունները Նա նաև ողջունել է սահմանազատման գործընթացի մեկնարկը Երևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա լուսաբանող լրագրողին Ըստ որոշ տեղեկությունների, նա ոտքի վնասվածք է ստացել, ԲԿ–ում է Պատել. ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է Նա նաև հավելել է, որ Ալմաթիում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ այլ թարմացումներ չունի |