Ըստ ոչ պաշտոնական տվյալների «ԱրմենՏելի» սեփականատեր է դարձել արաբական կոնսորցիումը

PanARMENIAN.Net - Ըստ ոչ պաշտոնական տվյալների «ԱրմենՏել» հեռահաղորդակցային ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը 600 մլն դոլարով վաճառվել է մի արաբական կոնսորցիումի: Ինչպես հաղորդում է ՌԲԿ գործակալությունը, հունական ՕՏԵ ընկերությանը պատկանող «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվել է Emirates Telecommunications Corporation (ETISALAT)/Istithmar PJSC/Emergent Telecom Ventures (ETV) արաբական կոնսորցիումին: Ըստ «ԱրմենՏելի» մամլո քարտուղար Հասմիկ Չուտիլյանի, նա ոչ մի տեղեկություն չունի միջազգային մրցույթի հաղթողի վերաբերյալ: Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունում նույնպես նման տեղեկություններ չունեն: Ինչպես նշել է նախարարության մամլո քարտուղար Թամարա Ղալեչյանը. «Ինձ ոչ ոք չի տեղեկացրել մրցույթի հաղթողի վերաբերյալ, իսկ նախարարը գործուղման մեջ է, եւ ես չեմ կարող որեւէ բան իմանալ «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսի նոր սեփականատիրոջ մասին»: Նշենք, որ ընթացիկ տարում ՕՏԵ հունական ընկերությունը մրցույթ էր հայտարարել «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսի վաճառքի համար: Մրցույթին մասնակցել է 16 ընկերություն, սակայն մրցույթի երկրորդ փուլ են դուրս եկել ռուսական «ՎիմպելԿոմ» եւ ՄՏՍ, ինչպես նաեւ Emirates Telecommunications Corporation (ETISALAT)/Istithmar PJSC/Emergent Telecom Ventures (ETV) ընկերությունները:



Հիշեցնենք, որ օրերս Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հայտարարել էր, որ «ԱրմենՏելի» գնորդը պետք է հրաժարվի մենաշնորհից գործունեության մի շարք ոլորտներում եւ որ բաժնետոմսերի գնման թեկնածուները համաձայն են այդ պայմանին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---