Վրաստանը հերքում է՝ ՌԴ դեմ պատժամիջոցներին չի միացել (թարմացված)30 հուլիսի 2015 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը Եվրամիության խորհրդի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու որևէ նոր որոշում չի կայացրել, հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: Հուլիսի 30-ին ռուսական մի շարք ԶԼՄ-ներ տեղեկացրել են, որ երկիրը միացել է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին՝ Եվրահանձնաժողովի «Ղրիմի և Սևաստոպոլի շուրջ սահմանափակիչ միջոցներին միանալու մասին» հռչակագրին հղումով: Ըստ այդ տեղեկության՝ ՌԴ դեմ Եվրամիության տնտեսական պատժամիջոցներին Վրաստանից բացի միացել է ևս 6 երկիր. Չերնոգորիան, Ալբանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան և Ուկրաինան: «ԵՄԽ-ն 2014-ի հունիսին հաստատել է Ռուսաստանի դեմ 12 պատժամիջոց՝ Ուկրաինայում իրադարձությունների հետ կապված: Հունիսի 23-ին Վրաստանը միացել է այդ պատժամիջոցներից մեկին, որը տարածվում է Ղրիմում և Սևաստոպոլում արտադրված ապրանքների արտահանման վրա: Վրաստանի կողմից այդ հարցով նոր որոշման մասին խոսք չի գնում»,- ասել է Աբաշիձեն: Ըստ պատժամիջոցների մասին հաղորդագրության, ԵՄ անդամ թեկնածու երկրները` Չերնոգորիան և Ալբանիան, ինչպես նաև Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի անդամներ Իսլանդիան, Լիխտենշտեյնն ու Նորվեգիան, Եվրոպական տնտեսական գոտու անդամները, ինչպես նաև Ուկրաինան և Վրաստանը միանում են այս հայտարարությանը, գրել է Gazeta.ru-ն: Հունիսին Եվրամիության ԱԳ նախարարների խորհուրդը 6 ամսով երկարացրեց Ռուսաստանի դեմ գործող տնտեսական պատժամիջոցները, դրանք ուժի մեջ կմնան մինչև 2016 թ. հունվարի 31-ը: Մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է պատասխանել այն երկրներին, որոնք Եվրամիության անդամ չեն, սակայն միացել են սահմանափակող միջոցներին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Անկասկած, կարող են ձեռնարկվել պատասխան միջոցներ»,-լրագրողներին է հայտարարել ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: Նա պարզաբանել է. «Մեկ անգամ ևս կրկնում եմ, որ, բնականաբար, հիմնարարն այստեղ փոխադարձության սկզբունքն է»: Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարացան Ուկրաինայում ճգնաժամի պատճառով: Պատժամիջոցներ սահմանվեցին մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: Ռուսական ընկերություններին արգելվեց վարկեր վերցնել Արևմուտքում 30 օրից ավելի ժամկետով, արգելված է երկակի նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան, նախատեսված հորատման և երկրաբանական հետախուզության համար: 2014-ի հուլիսին ԵՄ-ն ու ԱՄՆ-ն առանձին պատժամիջոցներից անցան ՌԴ տնտեսության ամբողջ ոլորտների դեմ ուղղված պատժամիջոցների կիրառմանը: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Նորվեգիայից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |