ՀՀ-ում առաջին կիսամարաթոնը. 4 մրցատարածք հարյուրավոր վազորդներ դուրս կգան![]() 31 հուլիսի 2015 - 13:40 AMT PanARMENIAN.Net - 2015-ի հոկտեմբերի 4-ին Երևանում առաջին անգամ կիսամարաթոն կանցկացվի: Մայրաքաղաքով դուրս կգան վազելու հարյուրավոր մարզիկներ: Մրցույթը կունենա 4 մրցատարածք ՝ 21,1 կմ, 10 կմ, 2,1 կմ և մանկական՝ 1 կմ հեռավորությամբ: Վազքատարածքն անցնելու է քաղաքի կենտրոնով և Հրազդանի կիրճով: Եզրագիծը հատած բոլոր մասնակիցները կստանան հիշարժան մեդալներ: Յուրաքանչյուր մրցատարածքում պարգևատրվում են 1-3 տեղը զբաղեցրած կանայք և տղամարդիկ: Ամենամյա վազքային միջոցառումների նպատակն է Հայաստանում վազքի և այլ երկար մրցատարածությունների սպորտաձևերի զարգացման խթանումը, առողջ ապրելակերպի պրոպագանդան ու սպորտային տուրիզմի զարգացման խթանումը: Մրցավազքն անցկացնում է «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) հիմնադրամը` Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Մրցավազքին կարող են մասնակցել տարբեր պատրաստվածության մարզիկներ: Հատուկ սկսնակների համար կներկայացվի բոլոր վազքատարածքների համար նախապատրաստման ծրագիր: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մարաթոնի պաշտոնական կայքում: Կազմակերպիչները պլանավորում են նախապատրաստական մարզախմբեր ստեղծել Երևանում և Մոսկվայում: Մրցավազքի ժամանակաչափը կազմակերպված է MYLAPS պրոֆեսիոնալ համակարգի օգնությամբ: Ծրագրվում է, որ AIMS միջազգային կազմակերպությունըվազքատարածքների չափումներ է անցկացնելու: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |