Ջավախքում անհայտ անձը կրակել է ընդդիմության հանրահավաքի մասնակիցների վրա

PanARMENIAN.Net - Վրաստանի հայաբնակ Սամցխե Ջավախքի Ախալքալաք քաղաքում անհայտ անձն ատրճանակից կրակել է «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» ընդդիմադիր կուսակցության հանրահավաքի մասնակիցների վրա: Հոկտեմբերի 9-ի առավոտյան կուսակցության ներկայացուցիչները կազմակերպել են բողոքի ակցիա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների դեմ, որոնք կայացան Վրաստանում հոկտեմբերի 5-ին: Հանրահավաքը սկսվելուց 10 րոպե անց հանրահավաքի մասնակիցներին է մոտեցել անհայտ մի անձ եւ մի քանի անգամ կրակել է ընդդիամդիրների վրա ատրճանակից: Ըստ չհաստատված տեղեկությունների, հանրահավաքի մասնակիցների թվում կան վիրավորներ: Կրակողի ձերբակալման մասին չի հայտնվում: Ակցիայի մասնակիցները փորձել են ներխուժել այն շենքը, որտեղ գտնվում է տեղի վարչակազմը: Ախալքալաքում կոմպակտ բնակվում է հայ համայնքը: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթել է «Միասնական ազգային շարժում» իշխող կուսակցությունը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---