ՌԴ և Ադրբեջանի ռազմական գործակցությունը՝ պաշտպանության նախարարների հանդիպման օրակարգում 2 օգոստոսի 2015 - 00:34 AMT PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն և Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովնօգոստոսի 1-ին քննարկել են երկու երկրների ռազմական գործակցությանն առնչվող հարցեր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ հանդիպման ժամանակ կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության արդի հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկվել են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործակցության զարգացման հեռանկարները: Հունիսի 3-ին ռազմատեխնիկական գործակցության ոլորտում սեփական աղբյուրների վրա հղումով ՏԱՍՍ-ը հայտնեց, որ Ռուսաստանը բանակցում է Հայաստանի հետ «Իսկանդեր-Մ» ռուսական մարտավարական հրթիռային համալիրի առաքման մասին, սակայն պայմանագիրը դեռ կնքված չէ: Նա նշել է, որ «նման պայմանագրերի մասին ամբողջ տեղեկատվությունը գաղտնի է»:Ըստ վերլուծաբանների, այդ քայլով Ռուսաստանը փորձում է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում: Հատկանշական է, որ ամերիկացի վերլուծաբաններն իրատեսական են համարում ՀՀ-ում «Իսկանդեր-Մ»-ի տեղակայումը: Հունիսի 26-ին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի և կապի նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հանդիպումից հետո հայտնի դարձավ Ռուսաստանից վարկի տրամադրման մասին: Սերժ Սարգսյանի խոսքով՝ $200 մլն չափով արտոնյալ արտահանման վարկ տրամադրելը թույլ կտա զգալիորեն ընդլայնել Հայաստանի զինված ուժերի զինանոցի ժամանակակից սպառազինման տեսականին: Photo: RIA Novosti Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |