Օբաման արտոնել է ավիացիայի կիրառումը Սիրիայի ընդդիմությանը սատարելու համար![]() 3 օգոստոսի 2015 - 13:04 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման թույլատրել է օգտագործել ՌՕՈւ` պաշտպանելու համար ընդդիմադիր զինյալ կազմավորումներին, եթե վերջիններս հարձակման ենթարկվեն Սիրիայի կառավարական ուժերի կամ այլ խմբավորումների կողմից: Այդ մասին գրել է The Wall Street Journal-ը: Ինչպես նշել է պարբերականը, այս որոշումն ավելի հավանական է դարձնում այն, որ ԱՄՆ զինված ուժերն անմիջական հակամարտության մեջ կմտնեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Ըստ պաշտոնյաների, որոշմանը նախորդել են բազմամսյա բանավեճերն այն հարցի շուրջ, թե ինչ ավանդ պետք է ունենան ԱՄՆ զինվորականները Սիրիայի հակամարտության գոտում իր սակավաթիվ դաշնակիցներին աջակցելու հարցում, հայտնում է «Լենտա.ռու»-ն: Թեև նոր կանոնները թույլ են տալիս Պենտագոնին հարվածներ հասցնել, պաշտպանելու համար իր դաշնակիցներին Դամասկոսին հավատարիմ ուժերի գրոհներից, ամերիկացի զինվորական պաշտոնյաները ցածր են համարում անմիջական դիմակայության հավանականությունը, առնվազն մոտակա ապագայում: ԱՄՆ իշխանություները պնդում են, որ ընդդիմության վարժեցված զորքերը պայքարում են «Իսլամական պետության» դեմ, ոչ թե կառավարական ուժերի, և չեն տեղակայվելու Ասադի կողմից վերահսկվող շրջաններում: Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ալիսթեր Բեսկին հրաժարվել է մեկնաբանել նոր կանոնները: Սակայն, ըստ նրա, վարչակազմը «միջոցներ կձեռնարկի, որպեսզի այդ ուժերը կարողանան կատարել իրենց առաքելությունը»: ԱՄՆ զինվորականները մայիսին սիրիացի ապստամբների ուսուցման ծրագիր սկսեցին` ԻՊ դեմ պայքարի շրջանակում: Վաշինգտոնը մտադիր է ամեն տարի մոտ 5,4 հազար մարտիկ պատրաստել, սակայն ՊՆ ղեկավար Էշթոն Քարթերը խոստովանել է, որ ծրագրի ժամանակացույցը չի պահպանվում: Մինչդեռ, հայտնի է դարձել, որ սիրիական Իդլիբից ոչ հեռու ռազմական ինքնաթիռն ընկել է Էրիխ քաղաքի բնակելի տների վրա, հայտնում է Sky News Arabia-ն իր աղբյուրների վրա հղումով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ հեռուստաալիքի տվյալների, 25 մարդ է զոհվել, տասնյակները վիրավորվել են: Աղբյուրները պնդում են, որ սիրիական ՌՕՈւ ՄիԳ ինքնաթիռը խոցվել է «Ջեյշ ալ Ֆաթհ» խմբավորման գրոհայինների կողմից: Ռազմական ինքնառիթի կործանման փաստը Sputnik գործակալությանը հաստատել է զինվորականների ներկայացուցիչը: Նշվել է, որ անձնակազմի ճակատագիրը դեռևս անհյատ է: 2011-ի մարտից ի վեր Սիրիայում պատերազմական իրավիճակ է: Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը։ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |