10 հոկտեմբերի 2006 - 18:03 AMT
ՀՀ ԱԺ փոխխոսնակ. «ԱրմենՏելի» վաճառքի հետ միասին կապի որակը կլավանա
«Ես ստույգ չգիտեմ` ով է գնել «ԱրմենՏելը», չգիտեմ գործարքի բոլոր մանրամասները, սակայն վստահ եմ, որ մեր կապը շատ ավելի լավը կլինի: Արաբական կապը պարզապաես հոյակապ է»,- հայտարարել է Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, ով էլ, որ դառնա «ԱրմենՏելի» սեփականատերը, կարեւորը արդյունավետությունն է, գործարքի թափանցիկությունը եւ կաշառակերուրության բացակայությունը: Նշենք, որ հունական ընկերությանը (OTE) պատկանող «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսը, ոչ պաշտոնական տվյալներով, վաճառվել է Emirates Telecommunications Corporation (ETISALAT)/Istithmar PJSC/Emergent Telecom Ventures (ETV) արաբական ընկերությանը: