Het Parool. Դեռ երբեք Հայոց ցեղասպանությունը Հոլանդիայի քաղաքական գործիչների ուշադրությունն այսքան չեն գրավել

PanARMENIAN.Net - Դեռ երբեք Հայոց ցեղասպանությունը Հոլանդիայի քաղաքական գործիչների ուշադրությունն այսքան չեն գրավել, ինչպես վերջին շաբաթվա ընթացքում: Փոքրիկ լոբբին Բիննեհոֆի բազմաթիվ առանձին հատվածներում հանկարծակի հաջողության հասավ: Այդ մասին գրում է Հաագայում լույս տեսնող Het Parool օրաթերթը: Հոդվածի հեղինակ Էդդի Շուլտեի կարծիքով, «Հայկական լոբբին ուժեղ է», Նիդերլանդները կարողացան մեծ դժբախտությունից խուսափել:



Դա սկսվեց մեկ ամիս առաջ, երբ Նիդերլանդների Հայ կազմակերպությունների ֆեդարցիան (FAON) նամակ հղեց Քրիստոնյա-դեմոմկրատական կուսակցոթւյանն ու մամլո հաղորդագրություններ տարածեց: Այն ժամանակ FAON-ը եւ Ապրիլի 24-ի կոմիտեն դիմեցին այդ կուսակցության թեկնածու Այան Տոնչին Հայոց ցեղասպանության հերքման նրա քաղաքականության կապակցությամբ: «Տոնչան Ցեղասպանության հերքման համոզված կողմնակից է: Հայկական լոբբին ուղղակի պատասխան չստացավ Քրիստոնյա դեմոկրատական կուսակցությունից: Միայն մամուլի ընդգրկումից հետո հարցը իմպուլս ստացավ, որը շարունակություն կունենա»,- թերթին տված հարցազրույցում նշել է FAON մամլո քարտուղար Ինգե Դրոստը: Նրա խոսքերով, դա պատմաբանների հարց է եւ Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը քաղաքական չէ: «Սական Անկարան հերքման քաղաքականություն է վարում եւ վերջապահական մարտ է տանում. գրեթե բոլոր պատմաբանները ճանաչել են ցեղասպանությունը: Սակայն մենք չենք կարող մի կողմի վրա մնալ, քանի որ Թուրքիան ցանկանում է ԵՄ անդամ դառնալ: Դա անհնարին է առանց Հայոց ցեղասպանության ճանաչման»,- ընդգծել է Դրոստը, PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են FAON-ում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---