Առաջին կիսամյակի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4.2%, պետպարտքը՝ $4.6 մլրդ![]() 4 օգոստոսի 2015 - 18:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2015-ի առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական վիճակի ճշգրտված տվյալները: Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հունիս ամիսներին կազմել է 4.2 %, որը 0.4 %-ով գերազանցում է նախկինում հրապարակված չճշգրտված տվյալները: Հայաստանում 2014-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3.9%: Առաջին կիսամյակում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ նվազել է 20.6 %-ով, որում արտահանումը նվազել է 1.3 %-ով, իսկ ներմուծումը՝ 27.2 %-ով: Առաջին կիսամյակում բյուջեի եկամուտները ավելացել են մոտ 2 մլրդ դրամով, իսկ ծախսերը՝ մոտ 60 մլրդ դրամով, արդյունքում՝ պետբյուջեի պակասուրդը կազմել է 45 մլրդ դրամ, որը ֆինանսավորվել է արտաքին աղբյուրեներից: ՀՀ պետական պարտքը հունիսի վերջին կազմել է $4.6 մլրդ` 2014-ի դեկտեմբերի վերջի դրությամբ ավելանալով $200 մլն-ով: Պետական պարտքից $3.96 մլրդ կազմել է արտաքին պարտքը, իսկ $694 մլն` ներքին: Ըստ պետբյուջեի` Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2015-ին նախատեսված է 4,1 տոկոսի չափով։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |