Ազատ ոճային Վոլոդյա Ֆրանգուլյանը 2-րդն է 61 կգ քաշայինների համաշխարհային վարկանիշում

Ազատ ոճային Վոլոդյա Ֆրանգուլյանը 2-րդն է 61 կգ քաշայինների համաշխարհային վարկանիշում

PanARMENIAN.Net - Ըմբշամարտի միացյալ աշխարհը հրապարակել է ազատ ոճի ուժեղագույն ըմբիշների վարկանիշային աղյուսակը` ըստ քաշային կարգերի: Հայ ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանը 61 կգ քաշայինների մեջ զբաղեցնում է 2-րդ տեղը:Հայ մարզիկին երկրորդ հորիզոնական բարձրանալուն օգնել են մարտին կայացած Ալեքսանդր Մեդվեդի անվան միջազգային մրցաշարերում և Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում հաղթանակները, գրում է Armsport.am-ը:

Ազատ ոճայինների վարկանիշային աղյուսակում Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ կա՝ 65 կիլոգրամ քաշայինների թվում Դավիդ Սաֆարյանը 20-րդն է, իսկ 125 կգ քաշայինների մեջ Լևան Բերիանիձեն գրավում է 13-րդ տեղը:

Ազատ ոճի ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանը մինչև 23 տարեկանների Եվրոպայի գործող չեմպիոն է, վերջերս Երևանում կայացած Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի հաղթող:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---