Ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը՝ Եվրոպայի պատանի չեմպիոններ

Ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը՝ Եվրոպայի պատանի չեմպիոններ

PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող Արսեն Հարությունյանը Սերբիայի Սուբոտիցա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնության եզրափակչում 10:3 հաշվով հաղթելով վրացի ըմբիշ Գիորգի Չախիձեին՝ 46 կգ քաշայինների պայքարում դարձել է Եվրոպայի չեմպիոն:

54 կգ քաշայինների շրջանում չեմպիոնի տիտղոսը նվաճել է Վազգեն Թևանյանը, որը եզրափակչում պարտության է մատնել թուրք ըմբիշի:

100 կգ քաշայինների աշխարհամասի ուժեղագույն պատանու կոչման համար Հովհաննես Մաղաքյանը կպայքարի ադրբեջանցի Ալիմոգամեդ Ալիխմաևի հետ:

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մրցաշարին մասնակցում է 10 ըմբիշով, իսկ հունահռոմեական ոճի թիմը՝ 9 ըմբիշով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---