Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ Ցեղասպանության հարցի քննարկման մեխանիզմ է հարկավոր11 հոկտեմբերի 2006 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Անհրաժեշտ է բարձրացնել փոխըմբռնման եւ երկխոսության մակարդակը, հայտարարել է Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդինոպոլսի պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը` մեկնաբանելով Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի քննարկումը Ֆրանսիայի խորհրդարանում, որը քվեարկության կդրվի հոկտեմբերի 12-ին: Ստամբուլի հայերի հոգեւոր առաջնորդն ընդգծել է, որ բոլոր երկրները, հատկապես Թուրքիան եւ Հայաստանը պետք է մեխանիզմ ստեղծեն Հայոց ցեղասպանության քննարկման համար: Նշելով, որ արտահայտվելու ազատությանը խոչընդոտող ջանքերը վնասում են երկխոսությանը թուրքական եւ հայկական համայնքների միջեւ, արքեպիսկոպոս Մութաֆյանը շեշտը դրել է երկխոսության եւ փոխըմբռնման մակարդակի բարձրացման անհրաժեշտության վրա, նշելով, որ քայլերն այդ ուղղությամբ պետք է ձեռնարկվեն առանց ավելորդ ժամանակ վատնելու, գրում է «Թուրքիշպրեսը»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |