Հայաստանի կառավարությանը դեռեւս չեն ծանոթացրել «ԱրմենՏելի» վաճառքի վերաբերյալ մրցույթի արդյունքներին11 հոկտեմբերի 2006 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը դեռեւս համապատասխան փաստաթուղթ չի ստացել հունական OTE ընկերությունից «ԱրմենՏել» հեռահաղորդակցային ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսի վաճառքի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Նրա խոսքերով, հունական ընկերությունն, ըստ օրենքի պետք է պաշտոնապես տեղեկացնի մրցույթի արդյունքների մասին: «Նրանք առաջարկներ են ստացել մի շարք ընկերություններից եւ դեռեւս դիտարկում են դրանք: OTE-ն դեռեւս չի դիմել Հայաստանի կառավարությանը, երբ որ դիմի, ես կկարողանամ հստակ պատասխանել, թե ով ինչ առաջարկներ է ներկայացրել եւ որ ընկերությունն է գերադասում կառավարությունը»,-նշել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարը: «Այդ հարցով զբաղվում է անգլիական HSBC բանկը, դա OTE-ի խնդիրն է, թե ում կվաճառի նա իր բաժնետոմսերը, սակայն, անշուշտ, դրա համար պետք է Հայաստանի կառավարության համաձայնությունը»,-նշել է Անդրանիկ Մանուկյանը: Նշենք, որ ըստ ոչ պաշտոնական տվյալների, «ԱրմենՏել» հեռահաղորդակցային ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը, որ պատկանում է OTE հունական ընկերությանը, 600 մլն դոլարով վաճառվել է արաբական Emirates Telecommunications Corporation (ETISALAT)/Istithmar PJSC/Emergent Telecom Ventures (ETV) կոնսորցիումին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |