Օգոստոսի 10-ից ՀՀ-ում կրկին ջերմային բարձր ֆոն կլինի. Ամենաշոգ օրն ամսի 2-ն էր

Օգոստոսի 10-ից ՀՀ-ում կրկին ջերմային բարձր ֆոն կլինի. Ամենաշոգ օրն ամսի 2-ն էր

PanARMENIAN.Net - Օգոստոսի 10-ից Իրաքից ՀՀ տարածք կներթափանցեն տաք օդային հոսանքներ: Օդի ջերմաստիճանն Արարատյան դաշտում կհատի 41-ի սահմանը, իսկ Մեղրիում ջերմաստիճանը կլինի +42: Այս մասին օգոստոսի 7-ին տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Այսօրվանից ջերմաստիճանը նվազել է: Սև ծովից սառը օդային զանգված կներթափանցի: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 7-8-ին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-8 աստիճանով: Ամսի 7-9-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ», - ասել է Սուրենյանը՝ հավելելով, որ ընթացիկ տարվա հուլիսը Հայաստանի պատմության մեջ գրանցված ամենաշոգ ամիսներից էր:

«1943-ից առ այսօր օդի նման բարձր ջերմաստիճան չի գրանցվել: Ամենաշոգ օրը եղել է օգոստոսի 2-ը: Այդ օրն օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում հասել է +41-ի, իսկ Մեղրիում մի քանի օր շարունակ ջերմաստիճանը +42-ից չի նվազել»,- նշել է նա, գրում է Aysor.am-ը:

Սուրենյանի խոսքով՝ օգոստոսի 10-ից հատկապես հանրապետության հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խստորեն վերահսկել ոռոգման ռեժիմը: Նա բնակչությանը խորհուրդ է տվել խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց:

Արևադարձային տաք օդային հոսանքների պատճառով Հայաստանում հուլիսի 31-ից օգոստոսի 4-ը չափազանց բարձր ջերմաստիճան էր՝ +40-ից ավելի:

Կարդացեք նաև՝ Ո՞ր սննդամթերքն է անվտանգ +40 ու ավելի շոգի դեպքում. Մասնագետների խորհուրդները

Ինչպե՞ս մեղմել +40 ու ավելի շոգի բացասական ազդեցությունը. Ցուցումներ

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---