«Իքս մարդիկ» կոմիքսների մոտիվներով հեռուստասերիալ կնկարահանվի![]() 7 օգոստոսի 2015 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Fox կինոստուդիան մտադիր է հեռուստասերիալ նկարահանել «Իքս մարդիկ» կոմիքսների մոտիվներով: Marvel ընկերության հետ համապատասխան բանակցություններ սկսելու մասին հրապարակավ հայտարարեց Fox Television Group գլխավոր տնօրեն Դեյնա Ուոլդենը: «Իքս մարդիկ» կոմիքսների շարքի էկրանավորման իրավունքները պատկանում են Fox կինոստուդիային: Marvel-ի հետ պայմանավորվածությամբ արդեն 7 լիամետրաժ ֆիլմ է նկարահանվել, որոնք ընդհանուր առմամբ 3 մլրդ դոլար բերեցին ստուդիային: Շարքը պատմում է մուտանտ մարդկանց մասին, որոնք անհավանական ուժերի են տիրապետում և հիմնված է Marvel Comics ընկերության համանուն կոմիքսների վրա: «Մենք բանակցում ենք Marvel-ի հետ «Իքս մարդկանց» վերաբերյալ և հուսով ենք, որ շուտով արդեն կկարողանանք ավելի կոնկրետ ինչ-որ բան ասել: Կայացած գործարքի մասին խոսելը դեռ ավելորդ է, սակայն դա հենց այն է, ինչին մենք այժմ ձգտում ենք»,-ասել է Ուոլդենը: Չնայած Marvel-ի հետ հստակ պայմանավորվածությունների բացակայությանը` պոտենցիալ սերիալն արդեն սցենարիստներ ունի` դրամատուրգիան հանձնարարվել է Պատրիկ ՄաքՔեյին և Ջոն Դի Փեյնին: Նրանք պետք է «24 ժամ շարունակ» աշխատեն սերիալի հեղինակներ Էվան Կատցի և Մեննի Կոտոյի հետ: «Իքս մարդիկ»-ի կերպարները պատկանում են Fox-ին միայն կինոֆրանշիզայի շրջանակում, ուստի Marvel-ի կոմիքսների այն հերոսները, որոնք կան ABC սերիալներում, մեր նախագծում չեն լինի: Էկրանավորումը վերաբերվելու է միայն այն նյութերին, որն առկա է Fox-ում»,-բացատրում է Դեյնա Ուոլդենը: Ինչպես հայտնում են աղբյուրները, պրոֆեսոր Իքսի, Ռոսոմախայի և այլոց մասին սերիալի ստեղծման շուրջ բանակցությունները դեռ հեռու են ավարտից, սակայն Fox-ն ամեն ինչ անում է, որպեսզի Marvel-ը համաձայնվի փոքր էկրաններին ստուդիայի գաղափարների մարմնավորմանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |