Վրաստանի շրջափակումը Ռուսաստանի կողմից ոչ մի կերպ չի անդրադառնա հայկական բեռների տարանցման վրա11 հոկտեմբերի 2006 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի շրջափակումը Ռուսաստանի կողմից ոչ մի կերպ չի անդրադառնա վրացական տարածքով հայկական բեռների տարանցման վրա, հաղորդել է «Ռուսաստանի երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինը Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ: Նրա խոսքերով, տարանցիկ հայկական բեռները առաքվում են առանց ձգձգման, եւ հայկական կողմի համար ոչ մի խնդիր չի առաջանում կապված բեռնափոխադրումների հետ: Վ.Յակունինը նշել է, որ Ռուսաստանը շահագրգիռ է նրանում, «որ Հայաստանը ոչ մի լրացուցիչ բարդություն չկրի բեռների տեղափոխման հարցում», հաղորդել է «Ինտերֆաքսը»: Նշենք, որ այսօր Երեւանում բացվել է ԱՊՀ եւ Բալթիայի երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 44 նիստը «Ռուսաստանի երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինի նախագահությամբ:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |