2015-ի 7 ամսում սպառողական գները նվազել են 0,32%-ով. Պարենային ապրանքներինը՝ 4,6%-ով

2015-ի 7 ամսում սպառողական գները նվազել են 0,32%-ով. Պարենային ապրանքներինը՝ 4,6%-ով

PanARMENIAN.Net - ՀՀ-ում 2015-ի հունվար-հուլիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.32%, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (0.27% նվազում) 0.05 տոկոսային կետով: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունն օգոստոսի 7-ին հրապարակված հունվար-հուլիսին սպառողական գների ինդեքսի տվյալներում:

2015-ի հուլիսին հունիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.2% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 4.6% գնանկմամբ: Պարենային ապրանքների գները(ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը) նշված ժամանակահատվածում նվազել են 4.1%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.7%-ով: Ծառայությունների ոլորտում սակագները նվազել են 0.1%-ով: 2015-ի հուլիսին 2014-ի դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 97.8%, այդ թվում, պարենային ապրանքներինը՝ 93.6%, ոչ պարենային ապրանքներինը՝ 103.3%, ծառայությունների սակագներինը՝ 101%:

Այս հուլիսին 2014-ի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.2%, այդ թվում, պարենային ապրանքներինը՝ 102.8%, ոչ պարենային ապրանքներինը` 106.5%, ծառայությունների սակագներինը` 103.6%, իսկ հունվար-հուլիսին 2014-ի հունվար-հուլիսի համեմատ` համապատասխանաբար 105%, 105.2%, 105.8% և 103.7%: Հունիսի համեմատ հուլիսին սպառողական գները նվազել են 3.3-1.5%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Եղեգնաձորում: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 2.1%-ով:

Պարենային ապրանքների գներ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 4.6% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի, ձվի՝ 29.1-5.3% գնանկումով: Մրգի ապրանքախմբում 2015-ի հուլիսին 2014-ի հուլիսի համեմատ գրանցվել է 11.1%, իսկ 2015-ի հունիսի համեմատ` 29.1% գնանկում: 2015-ի հուլիսին հունիսի համեմատ ձմերուկի գինը նվազել է 66.9%-ով, ծիրանինը՝ 63.5%-ով, խնձորինը՝ 43.8%-ով, կեռասինը՝ 26.2%-ով, նարնջինը՝ 4.9%-ով, ադամաթզինը` 0.3%-ով:

Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է չորացրած մրգերի` 3.7%, ելակի՝ 7.4%, կիտրոնի 9.3% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2015-ի հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է մրգի 37.4-22.3% գնանկում, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Եղեգնաձորում: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 29.7%-ով:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2014-ի հուլիսի համեմատ արձանագրվել է 9.0% գնաճ, իսկ հունիսի համեմատ` 10.7% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է սմբուկի` 69.7%, ճակնդեղի՝ 35.5%, կանաչ լոբու՝ 29.3%, ծաղկակաղամբի՝ 26.7%, կանաչ պղպեղի՝ 26.0%, գազարի՝ 25.9%, լոլիկի` 22.7%, կաղամբի՝ 19.2%, խառը կանաչեղենի 12.6% գնանկումով:

Հուլիսին հունիսի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նվազել են 23.8-6.8%-ով: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նախորդ ամսվա համեմատ նվազել են 7.7%-ով: 2015-ի հուլիսին հունիսի համեմատ մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 17.7%:

Ձվի հանրապետական միջին գինը հուլիսին 2014-ի հուլիսի համեմատ աճել է 2.5%-ով, իսկ հունիսի համեմատ գրանցվել է 5.3% գնանկում:

Շաքարավազի միջին գինը հուլիսին 2014-ի հուլիսի համեմատ աճել է 1.1%-ով, իսկ հունիսի համեմատ գրանցվել է 2.5% գնանկում: Մայրաքաղաքում շաքարավազի գինը նվազել է 2.8%-ով:

Կաթնամթերքի ապրանքախմբում հուլիսին 2014-ի հուլիսի համեմատ գրանցվել է 3% գնաճ, իսկ հունիսի համեմատ՝ 1.8% գնանկում:

Մսամթերքի ապրանքախմբում հուլիսին նախորդ տարվա համեմատ գրանցվել է 2.4% գնաճ, իսկ հունիսի համեմատ` 0.7% գնանկում: Մայրաքաղաքում մսամթերքի գները նվազել են 0.7%-ով:

Հուլիսին հունիսի համեմատ ձկնամթերքի գինը նվազել է 0.4%-ով, այլ մթերքինը՝ 0.4%-ով, հացամթերքինը՝ 0.3%-ով, կենդանական և բուսական յուղերինը՝ 0.2%-ով, սուրճինը, թեյինը, կակաոյինը՝ 0.2%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է ոգելից խմիչքի և ծխախոտի, հրուշակեղենի՝ համապատաս- խանաբար 0.2% և 0.3% գնաճ, իսկ ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Ոչ պարենային ապրանքների գներ. 2015-ի հուլիսին հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.7% գնանկում, ինչը հիմնականում կոշկեղենի` 4.3%, հագուստի և գործվածքի՝ 3.1%, վառելիքի`1.2%, կենցաղային էլեկտրաապրանքների՝ 0.7%, ոսկերչական ապրանքների 0.7% գնանկման արդյունք է:

Դեղամիջոցների գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.6%-ով, կահույքինը՝ 0.5%-ով, լվացող միջոցներինը՝ 0.5%-ով, տեքստիլեղենինը՝ 0.4%-ով, շինանյութերինը՝ 0.3%-ով, այգեգործական ապրանքներինը՝ 0.1%-ով: Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է գորգեղենի՝ 0.1%, խոհանոցային սպասքի՝ 0.4%, գրենական պիտույքների՝ 0.4%, մշակույթի ապրանքների`0.7%, գեղահարդարման ապրանքների 1.5% գնաճ, իսկ անձնապիտո ապրանքների գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Հուլիսին նախորդ ամսվա համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 2% և 1.8% գնաճ: Հուլիսին 2014-ի հուլիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներր նվազել են համապատասխանաբար 8.7% և 8.1%-ով, իսկ 2014-ի դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 7.6% և 9.4%-ով:

Ծառայությունների սակագներ

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում հուլիսին հունիսի համեմատ սակագները նվազել են 0.1%-ով, ինչը հիմնականում տրանսպորտի` 1.9%, մշակույթի ոլորտի՝ 0.4%, կրթության համակարգի 0.1% ծառայությունների սակագների նվազման արդյունք է: Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է կենցաղային բնույթի՝ 0.2%, հանգստի կազմակերպման` 0.2%, բուժսպասարկ ման՝ 0.3%, իրավական ու բանկային 1.3% ծառայությունների սակագների հավելաճ, իսկ բնակարանայինկոմունալ, կապի, հանրային սննդի ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

ԱՎԾ-ն օգոստոսի 4-ին հրապարակել է 2015-ի առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական վիճակի ճշգրտված տվյալները: Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հունիսին կազմել է 4,2%, որը 0,4%-ով գերազանցում է նախկինում հրապարակված չճշգրտված տվյալները:Հայաստանում 2014-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3,9%:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---