Բաքու-Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցման համար կպահանջվի 400 մլն դոլար11 հոկտեմբերի 2006 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ ֆինանսական միջոցներ կհատկացնեն Բաքու-Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցման համար: Այդ մասին հոկտեմբերի 11-ին լրագրողներին է հայտարարել Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Թուրան Մորալին: Նա նշել է, որ երկաթուղու կառուցման համար կպահանջվի 400 մլն դոլար: «Այսօր Թուրքիայից պատվիրակություն է ժամանել, քննարկելու համար կառուցման հարցերը: Բաքու-Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցումը էլ ավելի կամրապնդի քաղաքական, ռազմավարական եւ տնտեսական հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ»,-նշել է Թ.Մորալին: Ըստ դեսպանի, բեռների փոխադրումը երկաթուղով 3 անգամ ավելի էժան կնստի, քան տրանսպորտի այլ տեսակներով, հաղորդում է «Թրենդը»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |