Թուրքիայի վարչապետը կշարունակի բանակցությունները կոալիցիայի ստեղծման շուրջ

Թուրքիայի վարչապետը կշարունակի բանակցությունները կոալիցիայի ստեղծման շուրջ

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխաող Արդարության և զարգացման կուսակցությունը (ԱԶԿ) շաբաթվա վերջում կշարունակի բանակցությունները կոալիցոին կառավարության ստեղծման շուրջ հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) հետ, հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը կուսակցության ներկայացուցիչների վրա հղումով:

ԱԶԿ-ն հաղթեց հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում, սակայն 2002 թվականից առաջին անգամ կորցրեց մեծամասնությունը խորհրդարանում և չի կարող միայնակ կառավարություն ձևավորել:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 9-ին ԱԶԿ առաջնորդ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուին հանձնարարեց կառավարություն ձևավորել: Վարչապետը կոալիցիոն բանակցություններ է վարում մյուս 3 խորհրդարանական կուսակցությունների հետ: Եթե 45 օրվա ընթացքում կառավարություն չհաջողվի ձևավորել, նախագահը կլուծարի խորհրդարնն ու արտահերթ ընտրություններ կնշանակի:

Վարչապետ Դավութօղլուի և ԺՀԿ առաջնորդ Քեմալ Ղըլիչդարօղլուի միջև օգոստոսի 10-ի բանակցություններն ապարդյուն ավարտվեցին` վերջնական որոշում չկայացվեց:

Ինչպես հայտարարել է կուսակցության ղեկավար Հալուք Քոչը, «երկու կուսակցությունների առաջնորդները կհանդիպեն հինգշաբթի կամ ուրբաթ առավել մանրակրկիտ գնահատելու համար իրավիճակը երկուշաբթվա հանդիպումից հետո», հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ավելի վաղ ԺՀԿ-ն կոալիցիա կազմելու համար նախապայմաններ էր առաջ քաշել, այդ թվում՝ երկու տարի ժամկետով պահանջել էր վարչապետի պաշտոնը։

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն չի բացառել երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Դավութօղլուն հայտարարել էր, որ ինքն սկսելու է բանակցել բոլոր կուսակցությունների հետ, որոնք իրավունք են ձեռք բերել ներկայացված լինելու երկրի խորհրդարանում, սակայն եթե կոալիցիոն կառավարության ստեղծման վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերվի, արտահերթ խորհրդարանական ընտրություն տեղի կունենան:

Հունիսի 7-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան, 20 կուսակցությունների մասնակցությամբ: Ընտրությանը մասնակցել է 53 մլն ընտրող:Ընտրության արդյունքների հրապարակումից հետո 45 օրվա ընթացքում երկրում պետք է կառավարություն ձևավորվի: Սակայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բացարձակ մեծամասնություն կազմել չի կարողացել և ստիպված է կոալիցիոն կառավարություն ձևավորել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---