Շոտլանդիայի նախկին վարչապետ. Անկախության մասին նոր հանրաքվեն անխուսափելի է![]() 11 օգոստոսի 2015 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Շոտլանդիայի կառավարության նախկին ղեկավար Ալեքս Սալմոնդը անխուսափելի է համարում Շոտլանդիայի անկախության վերբարեյալ երկրորդ հանրաքվեի անցկացումը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ըստ նրա, դա միայն ժամանակի հարց է և լիովին կախված է գործող վարչապետ Նիկոլա Սթերջենից: Մայիսին համընդհանուր ընտրություններից հետո Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլա Սթերջենը պնդում էր, որ նոր հանրաքվեի մասին հարց օրակարգում չկա: Շոտլանդացի պահպանողականները մեղադրեցին Սալմոդին, որը բրիտանական խորհրդարանի պատգամավոր է, հանրաքվեի հարցում շանտաժի մեջ: «Նախկին վարչապետը կարող է որքան կամենում է սպառնալ ու սակարկել, սակայն չի կարող փոխել այն փաստը, որ շոտլանդացիների մեծամասնությունը դեմ քվեարկեց անկախացմանը անցյալ տարվա սեպտեմբերին»,-հայտարարել է պահպանողական Ալեքս Ջոնսթոնը: 2014-ի սեպտեմբերի հանրաքվեում շոտլանդացի ընտրողների 55 տոկոսը մերժողական պատասխան տվեց այն հարցին, թե արդյոք ցանկանում է Շոտլանդիան անկախ տեսնել: Լեյբորիստների ստվերային կաբինետի Շոտլանդիայի գծով նախարար Յեն Մյուրրեյը հայտարարեց, որ շոտլանդացի ազգայնականների նախկին առաջնորդը քաղաքական գործչին անվայել հարցերով է զբաղվում: Անգլիան, ի տարբերություն Ուելսի, Հյուսիսային Իռլանդիայի և Շոտլանդիայի, իր խորհրդարանը չունի: «Հանրաքվեն կրկնելու մասին գոռգոռալու փոխարեն ավելի օգտակար կլիներ, որ ազգայնականները կարգի բերեին բյուջեն ու պետական կառավարումը»,-ասել է նա: Սալմոնդն իր կարծիքն է հայտնել խորհրդարանի բարեփոխման մասին, որն առաջարկում են պահպանողականները, որի շրջանակում Շոտլանդիայից համայնքների պալատի անդամները չեն կարող քվեարկել միայն Անգլիային վերաբերող հարցերում: «Եթե խոսելու լինենք սկզբունքների մասին, ապա պետք է անգլիական խորհրդարան սահմանել, ինչպես Հյուսիսային Իռլանդիայում, Ուելսում և Շոտլանդիայում», -ասել է Սալմոնդը: «Մեր կղզիներում կողք կողքի 4 ժողովուրդ է ապրում, և եթե, ինչպես ասում է վարչապետը, նրանք իրավահավասար գործակցության մեջ են, ապա պետք է հավասար իրավունքներ ունենան, իսկ դա նշանակում է անգլիական խորհրդարանի ստեղծում»: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |