Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել քննադատությամբ Ֆրանսիայի խորհրդարանի հասցեին

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունման կապակցությամբ»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ փաստաթղթի ընդունումը «ուժեղ հարված է հասցրել ՆԱՏՕ-ի երկու անդամ երկրների հարաբերություններին»: Վերլուծաբանները մտավախություն ունեն, որ դա կբարդացնի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացը: «Ֆրանս-թուրքական հարաբերությունները, որոնք դարերով են զարգացել, այսօր հարված են ստացել ֆրանսիացի քաղաքական գործիչների անպատասխանատու գործողությունների արդյունքում»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ, հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---