«Յուվենտուսը» պատրաստ է գնել Մխիթարյանին €20 մլն-ով![]() 18 օգոստոսի 2015 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Թուրինի «Յուվենտուսը» պատրաստվում է հանդիպել Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ։ Թուրինցիները պատրաստ են 26-ամյա ֆուտբոլիստի համար վճարել €20 մլն: 2013-ին հայկական ֆուտբոլի պատմությունում իրադարձային տրանսֆեր է տեղի ունեցել. Դոնեցկի «Շախտյորից» Դորտմունդի «Բորուսիա» է անցել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանի տեղափոխման արժեքը կազմեց €27,5 մլն: Ռայոլան հայտնել է, որ այդ տրանսֆերն իրականացնելն անչափ բարդ կլինի, Football Italia-ին հղումով գրում է Tert.am-ը: Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» 5:0 հաշվով հաղթեց «Վոլֆսբերգին»: Այդ հանդիպմանը Մխիթարյանը հեթ-տրիկ ձևակերպեց:Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրում հայ ֆուտբոլիստը դարձել էր դուբլի հեղինակ։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |