Փոխադարձ հրետակոծություն երկու Կորեաների սահմանին. Սեուլը տարհանել է այդ շրջանի բնակիչներին

Փոխադարձ հրետակոծություն երկու Կորեաների սահմանին. Սեուլը տարհանել է այդ շրջանի բնակիչներին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 20-ին Հյուսիսային Կորեայի զորքերը հրետակոծել են Հարավային Կորեայի ԶՈւ դիրքերը, հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը: Ի պատասխան Հարավային Կորեայի զինվորականները կրակոցներ են արձակել հարևան երկրի ուղղությամբ: Միջադեպից հետո Սեուլը բարձր պատրաստականության է բերել զորքերը:

Ըստ մամուլի, հարավկորեացիները Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) ուղղությամբ արձակել են մի քանի 155-մմ ական: Պատասխան կրակ չի բացվել: Այնուամենայնիվ, իշխանությունները կարգադրել են տարհանել քաղաքացիական բնակչությանը հրետակոծման շրջանից: Հարավային Կորեայի Ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հետաքննություն է սկսել: Հայտնի է դարձել, որ Հարավային Կորեայի նախագահ Պայ Կին Խեն միջադեպի պատճառով Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է գումարել: Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 16:00-ին: Հարավկորեական կողմին վնաս չի հասցվել, տուժածներ ևս չկան:

Հարավային Կորեան 11 տարում առաջին անգամ բարձրախոսներ էր միացրել սահմանին` Փհենյանի քաղաքականության դեմ ուղղված հաղորդագրություններով, որին էլ հաջորդել է հրետակոծությունը Հյուսիսային Կորեայի կողմից: Միջադեպի մասին հաղորդագրությունների ֆոնին կտրուկ անկում է գրանցել ազգային արժույթը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Օգոստոսի 17-ից տարածաշրջանում անցնում են ամերիկա-հարավկորեական Ulchi Freedom Guardian զորավարժությունները, մասնակցում է մոտ 80 հազար զինծառայղ: Դրանք կշարունակվեն մինչև օգոստոսի 28-ը: Ulchi Freedom Guardian զորավարժություններն անցկացվում են Կորեայի Հանրապետությունում 1968-ից սկսած:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---