Քրդերը Թուրքիայի Դերսիմ նահանգն ինքնավար մարզ են հայտարարել

Քրդերը Թուրքիայի Դերսիմ նահանգն ինքնավար մարզ են հայտարարել

PanARMENIAN.Net - Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) Թուրքիայի Դերսիմ նահանգն ինքնավար մարզ է հայտարարել և անցակետեր տեղակայել մարզի գլխավոր մայրուղում:

PKK-ի տարածած տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես են զինյալները ղեկավարում մարզ տանող գլխավոր ճանապարհը և զննում տրանսպորտային միջոցները, Rudaw.net -ին հղումով գրում է Tert.am-ը:

«Մեզ և մեր ժողովրդին պաշտպանելու իրավունքի հիման վրա մենք՝ պարտիզաններս, ազգային ինքնավարություն ենք հռչակում Դերսիմում»,- տեսանյութում ասում է մարտիկներից մեկը։

Թուրքիան հուլիսի 24-ին ռազմական գործողություն է սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ: «Հուլիսի 24-ին արդյունավետ ավիահարվածներ են հասցվել ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության դիրքերին Իրաքի հյուսիսում: Ոչնչացվել են գրոհայինների ճամբարներն և զենքի պահեստներ: Գրոհի են ենթարկվել նաև ԻՊ դիրքերը Սիրիայի հյուսիսում»,-ասվում է Թուրքիայի կառավարության հայտարարության մեջ: Հուլիսի 29-ին պայթեցվեց Քիրկուկ-Յումուրթալիկ նավթամուղը, որով Թուրքիա էր առաքվում իրաքյան նավթը: Պայթեցվել է նաև Իրան-Թուրքիա գազամուղը, որը Թուրքիայի իշխանությունները սաբոտաժ են համարում: Քուրդ գրոհայինները հարձակումներ են իրականացրել ոստիկանության բաժանմունքների վրա Էրզրումում, Մուշում, Վանում: Կան զոհեր:

Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում:

Անկարան ու Թեհրանը լուրջ տարաձայնություններ ունեն Սիրիայի ապագայի հարցում: Թուրքիան կտրականապես դեմ է իշխանության գլուխ Ասադի մնալուն: Իսկ Իրանը հնարավոր է համարում դա` գտնելով, որ սիրիական ճգնաժամը կարելի է հաղթահարել գործող ղեկավարության մասնակցությամբ: Սակայն, կողմերը համակարծիք են, որ առաջնային խնդիրը Սիրիայի ներսում ահաբեկչական սպառնալիքի չեզոքացումն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---