Հայ շախմատիստները՝ Բաքվի Աշխարհի գավաթում. Առաջին խաղի մրցակիցները հայտնի են![]() 22 օգոստոսի 2015 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Չորս հայ շախմատիստ` Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանն ու Սամվել Տեր–Սահակյանըկմասնակցեն Բաքվում շախմատի աշխարհի գավաթի խաղերին։ Աշխարհի գավաթի խաղերը կմեկնարկեն սեպտեմբերի 10-ին և կտևեն մինչև հոկտեմբերի 4-ը: Առաջնությանը կմասնակցեն 128 շախմատիստ` նոկաուտ համակարգով։ Մրցանակային ֆոնդը կազմում է $1.6 մլն։ Վիճակահանության արդյունքում որոշվել են առաջնության մեկնարկային խաղի մասնակիցների հակառակորդները: Լևոն Արոնյանը կմրցի Լյուքսեմբուրգի ներկայացուցիչ Մայքլ Վեդենկելերի հետ: Սամվել Տեր-Սահակյանի մրցակիցը կլինի Նիկիտա Վիտիուգովը (Ռուսաստան): Գաբրիել Սարգսյանը կխաղա լեհ Մաթեուս Բարտելի հետ, Հրանտ Մելքումյանը` ամերիկացի Գատա Կամսկու հետ, ՖԻԴԵ–ի կայքի-ին հղումով գրում է Sputnik.co.am-ը: Աշխարհի գավաթի հաղթողները Հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք կստանան։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |