Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ներողություն է խնդրել Թուրքիայի վարչապետից16 հոկտեմբերի 2006 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ներողություն է խնդրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանից Հայոց ցեղասպանության քրեականացման վերաբերյալ օրինագիծը ընդունելու համար: Թուրք վարչապետի հետ ունեցած հեռախոսազրույցում, Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ «անտեղի եւ ոչ անհրաժեշտք է համարում 1915 թվականի Հայոց ցեղասպանության հերքման քրեական պատժման օրենսդրական ֆիքսումը» եւ խոստացել է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի տվյալ օրենքը չընդունվի:Ֆրանսիական պետության ղեկավարի կարծիքով, Օսմանյան Կայսրությունում 1915-1917 դեպքերը Ֆրանսիայի կողմից` որպես Հայ ժողովրդի ցեղասպանություն ճանաչելը 2001 թվականին լրիվ բավական էր պատմական ճշմարտության հաստատման համար: «Հայոց ցեղասպանության մերժման համար քրեական պատասխանատվության շուրջ քննարկումները, որոնք նախաձեռնել էին ընդդիմադիր սոցիալիստները, բացատրվում է ճարտասանությամբ, քան գործի իրավաբանական կողմով»,- նշել է Ժակ Շիրակը: Միեւնույն ժամանակ. ֆրանսիացի նախագահը հաստատեց, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է նրա` Եվրամիություն մտնելու պայամններից մեկը հանդիսանա, հայտնում է Անտոլիական լրատվական գործակալությունը: Իսկ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզզոն անհանգստություն է հայտնել Թուրքիայում դանդաղ կատարվող բարեփոխումների կապակցությամբ: Ինչպես նշել է Բարոզզոն BBC-ին տված հարցազրույցում, Թուրքիան դժվար թե կարողանա մտնել Եվրամիություն ավելի վաղ, քան 15-20 տարի հետո: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |