Նոյեմբերի վերջին տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի վերջին: Այդ մասին Մինսկում հաղորդել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստի ավարտին: «Գագաթնաժողովի ժամկետները ճշտվում են,-նշել է նա:-Մինսկում տեղի է ունեցել կարծիքների ինտենսիվ փոխանակում, որը հաստատել է այն տրամադրվածությունն, որ ԱՊՀ-ն պետք է բարձրացնի իր արդյունավետությունը Համագործակցության պետությունների նախագահների հանձնարարականների համաձայն»: Լավրովը հաղորդել է նաեւ, որ «լսվել է ԱՊՀ արդյունավետության բարձրացմանն ուղղված բարձր մակարդակի խմբի աշխատանքի ընթացքին նվիրված զեկույցը», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---