Նիկոլայ Ռիժկով. «Ինչպե՞ս մենք կարող ենք պատժել հայերին, երբ մենք ապրում ենք նրանց կողքին»17 հոկտեմբերի 2006 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի հանդեպ Ռուսաստանի գործողությունները ուղղված չեն Հայաստանի դեմ: Այդ մասին Երեւանում հայտարարել է հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների գծով հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը: «Մեր մտքով նույնիսկ չի անցել պատժել մեր ընկերներին: Ինչպե՞ս մենք կարող ենք պատժել հայերին, երբ մենք ապրում ենք նրանց կողքին, առավել եւս, երբ Ռուսաստանում ապրում է 2 մլն. հայ: Չի կարելի նույնիսկ մտածել այն մասին, որ մենք պատժում ենք Հայստանին` մեր ամենամոտ ռազմավարական դաշնակցին»,- նշել է նա:Նիկոլայ Ռիժկովը վստահ է, որ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը նման միտք չունի, հոյակապ հարաբերություններ են ստեղծված երկու երկրների առաջնորդների, խորհրդարանների եւ կառավարությունների միջեւ: «Այլ խոսակցություն է, որ հաշվի առնելով Վրաստանի եւ Հայաստանի տրանսպորտային կապը` ներկայիս իրադրությունը անուղղակիորեն ազդել է Հայաստանի վրա, սակայն, որքանով ինձ հայտնի է, պայմանավորվածություն գոյություն ունի, ըստ որի բեռները դեպի Հայաստան կարող են անցնել Վրաստանի տարածքով»,- նշել է նա, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |