Նիկոլայ Ռիժկով. «Ինչպե՞ս մենք կարող ենք պատժել հայերին, երբ մենք ապրում ենք նրանց կողքին»17 հոկտեմբերի 2006 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի հանդեպ Ռուսաստանի գործողությունները ուղղված չեն Հայաստանի դեմ: Այդ մասին Երեւանում հայտարարել է հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների գծով հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը: «Մեր մտքով նույնիսկ չի անցել պատժել մեր ընկերներին: Ինչպե՞ս մենք կարող ենք պատժել հայերին, երբ մենք ապրում ենք նրանց կողքին, առավել եւս, երբ Ռուսաստանում ապրում է 2 մլն. հայ: Չի կարելի նույնիսկ մտածել այն մասին, որ մենք պատժում ենք Հայստանին` մեր ամենամոտ ռազմավարական դաշնակցին»,- նշել է նա:Նիկոլայ Ռիժկովը վստահ է, որ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը նման միտք չունի, հոյակապ հարաբերություններ են ստեղծված երկու երկրների առաջնորդների, խորհրդարանների եւ կառավարությունների միջեւ: «Այլ խոսակցություն է, որ հաշվի առնելով Վրաստանի եւ Հայաստանի տրանսպորտային կապը` ներկայիս իրադրությունը անուղղակիորեն ազդել է Հայաստանի վրա, սակայն, որքանով ինձ հայտնի է, պայմանավորվածություն գոյություն ունի, ըստ որի բեռները դեպի Հայաստան կարող են անցնել Վրաստանի տարածքով»,- նշել է նա, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |