Համագործակցությունը ՀԲ հետ չափազանց արդյունավետ է Հայաստանի տնտեսության զարգացման համար

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնի հետ, որն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ՀԲ-ի հետ համագործակցության անցած տարիները մեծ արդյունք են տվել Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Նախագահը նշել է հատկապես պետական կառավարման կառուցվածքային բարեփոխումներին, ենթակառուցվածքների զարգացմանը, աղքատության կրճատմանն ուղղված ծրագրերը, դրանք բնութագրելով որպես երկրի առաջընթացն ապահովող կարեւոր գործոն: ՀՀ նախագահը հաջողություն է մաղթել Ռոջեր Ռոբինսոնին իր հետագա աշխատանքում` համոզմունք հայտնելով, որ այն կլինի նույնքան արդյունավետ, որքան եղել է Հայաստանում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---