ՍԱՆԿՏ ՊԵՏԱՐԲԵՐԳՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԴԱՄ-ԵՐԿՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ27 նոյեմբերի 2002 - 19:33 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի /ՀԱՊԿ/ մասնակից պետությունների խորհրդարանների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 6-ին: Ինչպես հաղորդում է «Ռոսբալթ» գործակալությունը, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Միխաիլ Կրոտովը հաղորդել է, որ թեեւ ՀԱՊԿ-ում չկա խորհրդարանական կառույց, ԱՊՀ ՄԽՎ մասնակիցների հետ համաձայնեցմամբ հանդիպումներն ընթանում են Միջխորհրդարանական վեհաժողովի լիակազմ նիստերի շրջանակում: Առաջիկա նիստում կքննարկվեն ռազմական օրենսդրության ներդաշնակեցման հարցերը, համատեղ զինված ուժերի կարգավիճակի խնդիրը, ՀԱՊԿ պետությունների սահմանների հատման նրանց իրավունքը: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամներ են հանդիսանում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Կիրգիզիան, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |