Ռ. Քոչարյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Բելառուսի հարաբերություններում առկա դինամիկայով

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելառուսի վարչապետ Սերգեյ Սիդորսկուն, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Այցի ընթացքում Ռ. Քոչարյանը գոհունակություն է հայտնել երկու երկրների հարաբերություններում առկա դինամիկայով եւ նշել, որ փոխգործակցության հետագա զարգացմանն, անկասկած, կնպաստի նաեւ վարչապետի ներկա այցը: Կողմերն անդրադառնալով հայ-բելառուսական տնտեսական համագործակցությանը, նկատել են, որ ապրանքաշրջանառությունն այսօր թեեւ մեծ չէ, բայց դրա թվերն անընդհատ աճում են: Նրանք վստահություն են հայտնել, որ տարեցտարի այդ դինամիկան կպահպանվի: Որպես փոխգործակցության հեռանկարային ուղղություններ առանձնացվել են բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաները, ոսկերչությունը, գյուղատնտեսությունը: Բացի այդ, զրուցակիցները տեղեկություններ են փոխանակել նաեւ Հայաստանի եւ Բելառուսի տնտեսական քաղաքականության, տնտեսության տարբեր ճյուղերում տիրող իրավիճակի շուրջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---