ԱՄՆ-ն շահագրգռված են Կովկասում լարվածության օջախներ ստեղծելու մեջ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն արհեստականորեն լարում են Հարավային Կովկասի իրավիճակը, հայտարարել է Մարդկային արժանապատվության եւ անվտանգության միջազգային լիգայի նախագահ, ՌԴ Պետական դումայի պատգամավոր, բանակի գեներալ Վալենտին Վարեննիկովը: «ԱՄՆ աշխատակազմը ուղղակիորեն շահագրգռված է Կովկասում լարվածության օջախներ ստեղծելու մեջ»,- նշել է նա: Գեներալի խոսքերով, Միացյալ Նահանգները ձգտում եմ Հարավային Կովկասի տարածքում առկա «սառեցված հակամարտությունների» էսկալացիայի, քանի որ նրանք ձգտում են «խաղաղապահ» առաքելություն իրականացնել աշխարհի ցանկացած կետում: «Մենք արդեն բազմաթիվ անգամներ խաղաղապահ լավատեսության եւ խաղաղապահ գործողությունների ականատես ենք դարձել, օրինակ, Կոսովոյում»,- նշել է նա: Ինչպես նշում է ՌԴ Պետդումայի պատգամավորը, ԱՄՆ-ն որոշել են «կտրել» Ռուսաստանին արտաքին աշխարհից, ինչպես դա ժամանակին տեղի ունեցավ Խորհրդային Միության փլուզման ժամանակ: «Այդ մասին չի կարող բաց տեքստով խոսել Ռուսաստանի նախագահը, սակայն այդ մասին ուղղակի կերպով ասում եմ ես»,- ընդգծել է Վ. Վարեննիկովը:

Խոսելով ռուս-վրացական հարաբերությունների լարվածության մասին` Վալենտին Վարեննիկովը հայտարարել է, որ Ռուսաստանը թույլ չի տա Վրաստանի տարածքի «սառեցված» հակամարտությունների ուժային կարգավորումը: «Միխայիլ Սահակաշվիլլիի բոլոր հայտարարությունները ուղղված են Աբխազիայի եւ Հարավային Օսիայի իրադրությունների արհեստական լարմանը` այս չճանաչված հանրապետությունների դեմ նոր պատերազմ սկսելու համար»,- նշել է նա: Վ. Վարեննիկովի խոսքերով, տվյալ դեպքում հարցը չի գնում ռուս եւ վրաց ժողովուրդների դիմակայության մասին, քանի որ այդ ժողովուրդները դարերով ապրել են բարեկամության եւ փոխըմբռնման մեջ: Պատգամավորի կարծիքով, հարցը պայմանավորված է Վրաստանի նախագահի ու նրա արեւմտյան հովանավորների ցանկություններով եւ ամբիցիաներով: «Մենք պետք է մեր ձեռքի տակ գտնվող բոլոր մեթոդներով խոչընդոտենք Վրաստանի եւ նրա երկու չճանաչված հանրապետությունների միջեւ հակամարտության էսլակացիային»,- ամփոփել է Վ. Վարեննիկովը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---