«Գազպրոմ». «Թուրքական հոսքի» գործարկումը հետաձգվում է

«Գազպրոմ». «Թուրքական հոսքի» գործարկումը հետաձգվում է

PanARMENIAN.Net - «Թուրքական հոսք» գազամուղի գործարկումը, որը նախատեսվում էր 2016-ի ավարտին, հետաձգվում է: Այս մասին լրագրողներին է հայտնել «Գազպրոմի» վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը:

Նոր գազամուղն այլընտրանքային է Ռուսաստանի համար իր գազը Արևմուտք հասնցելու համար` շրջանցելով Ուկրաինան:

«Քանի որ խողովակաշարի անցկացումը չսկսվեց նախատեսված ժամկետում, ապա այժմ խոսք չի գնում 2016-ի դեկտեմբերին այն գործարկելու մասին»,-ասել է Մեդվեդևը` պատասխանելով «Թուրքական հոսքի» գործարկման ժամկետի հնարավոր տեղափոխման մասին հարցին:

Խոսելով խողովակաշարի անցկացման դժվարությունների մասին` նա ասել է. «Խողովակներ տեղադրող նավերը նման նախագծերի համար սահմանափակ են: Խոսելով «Թուրքական հոսքի», կամ «Հյուսիսային հոսք-2» նախագծերի միասն, մենք գերազանց պատկերացնում ենք իրավիճակը` որտեղ կան այդպիսի նավեր, օգտագործման ինչ ժամանակացույցով են աշխատում…Խոսելքվ ժամկետների հետաձգման մասին, մենք նկատի ունենք նաև թե ով պետք է անցկացնի խողովակաշարը»:

Ռուսաստանն ու Թուրքիան մինչ օրս չեն կարողանում ստորագրել «Թուրքական հոսք» գազամուղի շինարարության վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը: Սկզբում ենթադրվում էր, որ փաստաթուղթը կստորագրվի գազամուղի 4 ճյուղի համար` 63 մլրդ խմ ընդհանուր հզորությամբ, սակայն, ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին, որ կողմերը սկզբում կպայմանավորվեն դեռևս մեկ ճյուղի մասին թուրքական շուկայի համար, որի հզորությունը 15,75 մլրդ է:

ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում ոչ պաշտոնապես ասել է լրագրողներին, որ չի կարծում, թե Թուրքիայի իշխանությունները կստորագրեն նախագծի վերաբերյալ համաձայնագիրը մինչ նոր կառավարության ձևավորումը:

Ինչպես հայտնի է, օգոստոսի 28-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հաստատեց ժամանակավոր կառավարության կազմը, իսկ խորհրդարանի արտահերթ ընտրությունները կայանալու են նոյեմբերի 1-ին:

Հուլիսի 31-ին Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ ռուսական «Գազպրոմ» և թուրքական Botas ընկերությունները պայմանավորվել են գազի գնի զեղչի վերաբերյալ: Ըստ նրա, զեղչը կկազմի 10,25%: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան հետաձգել է «Թուրքական հոսքի» վերաբերյալ բանակցությունները՝ գազի գնի շուրջ վեճի պատճառով: Թուրքիան 1 խորանարդ մետր ռուսական գազը գնում է $425-ով:

«Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը պաշտոնապես մեկնարկել է մայիսի 8-ին։ Այս մասին հայտարարել էր «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը Միլլերը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: Միլլերը և Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը մայիսի 7-ին կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվեցին 2016-ի դեկտեմբերին «Թուրքական հոսք» գազատարը շահագործելու և գազի մատակարարումներն սկսելու մասին: Բազմաթիվ փորձագետներ այս ժամկետը ոչ իրատեսական են համարում՝ հաշվի առնելով այդ ուղղությամբ առկա մի շարք խնդիրները։

Նախագծի երկու գլխավոր մասնակիցը՝ Թուրքիան և Ռուսաստանը, չեն կարողանում վերջնական համաձայնության գալ մի շարք տեխնիկական հարցերի շուրջ։

Վերջերս Սերբիան հրաժարվել է «Թուրքական հոսքով» գազ ստանալուց։ Սերբիան անհնար է համարում իր տարածքում «Թուրքական հոսք» գազատարի շարունակումը, քանի որ սերբական կողմն ինքը պետք է ֆինանսավորի խողովակաշարի այդ հատվածի կառուցումը, ինչը ձեռնտու չէ Բելգրադին, հայտարարել է Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը Ինտերֆաքսին տված հարցազրույցում: Ռուսական «Գազպրոմն» ու թուրքական Botas-ը 2014-ի դեկտեմբերի 1-ին տարեկան 63 մլրդ խմ թողունակությամբ Սև ծովի հատակով գազատար կառուցելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---