Թուրքիայում աճել է եվրաինտեգրման կողմնակիցների թիվը

PanARMENIAN.Net - Թուրքիայում նշվում է եվրոպամետ տրամադրությունների կտրուկ անկում: Եթե անցյալ տարի Եվրամիություն մտնելու օգտին հանդես է եկել տաղացի քաղաքացիների 57.4 տոկոսը, ապա այժմ այդ գաղափարը պաշտպանում է 32.2 տոկոսը, վկայում են սոցիոլոգիական հարցման արդյունքները, որն ացկացվել է Թուրքիայի 81 մարզերից 32-ում: Հարցման տվյալները ներկայցրել է Milliyet թերթը: «Թուրքիայում կտրուկ աճել է եվրաինտեգրման հակառակորդների թիվը»,- գրում է թերթը: «Տեղացի բնակիչների տոկոսը, ովքեր ասում են, որ երկիրը ոչ մի դեպքում չպետք է անդամակցի Եվրամիությանը, 2006 թվականին աճել է մինչեւ 25.6 տոկոս: Համեմատության համար, 2002 թվականին այդ գաղափարին հակառակվում էր 17.9 տոկոսը»,- նշում է «Միլիեթը»: ԵՄ-ն, որի լիիարավ անդամ է ցանկանում դառնալ Թուրքիան, նրանից շուտափույթ բարեփոխումներ է պահանջում, որոնք վերաբերում են, մասնավորապես, ներքին օրենսդրության ժողովդրավարացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, խոսքի ազատությանը, Կիպրոսի հարցի կարգավորմանը:



Եվրամիության անդամակցության վերաբերյալ Թուրքիայի հետ պաշտոնական բանակցությունները սկսվել են 2005 թվականի հոկտեմբերի 4-ին: Մեկ տարվա ընթացքում, սոցիոլոգների տվյալների համաձայն, Թուրքիայում գրեթե երկու անգամ մեծացել է եվրահոռետեսների թիվը: «Ներկա դրությամբ, հարցվողների 33.3 տոկոսը նշում են, որ նրանց համար միեւնույն է, արդյոք իրենց երկիրը կդառնա ԵՄ անդամ, թե ոչ: Նմանատիպ կարծիք մեկ տարի առաջ հայտնել է 18.2 տոկոսը»,- վկայում են հարցման տվյալները: Հետազոտողները նաեւ հայտնաբերել են, որ թուրքերի մեծ մասը չեն վստահում Եվրամիությանը: Այդպիսինները 78.1 տոկոսն են կազմում: Հարցվողների 76.5 տոկսը կարծում է, որ Եվրամիությունը կխստացնի իր անդմակցության պայմանները Թուրքիայի համար, գրում է «Միլլիեթը»:



Թուրքիայում անցկացված հարցումը մեծ մասամբ ցուցադրում է եվրոպացիների վերաբերմունքը այդ երկրի նկատմամբ: Ինչպես ցույց են տալիս սոցիոլոգների վերջին հարցումները, Եվրամիության անդամ երկրների բնակիչների մեծամասնությունը չեն ցանկանում, որպեսզի Թուրքիան մտնի Եվրամիություն: Նրա աջակցության օգտին հիմա հանդես է գալիս հարցվողների 35 տոկոսը: Արեւմտյան փորձագետների հաշվարկներով, Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացը կարող է տեւել 15-20 տարի, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---