Թուրք ժողովուրդը չի հավատում Թուրքիայի հարեւան երկրների բարեկամությանը

PanARMENIAN.Net - Թուրքերի մեծամասնությունը չի հավատում հարեւան երկրների բարեկամությանը: Այդ մասին վկայում են սոցիոլոգիական հարցման արդյունքները, որն ացկացվել է Թուրքիայի 81 մարզերից 32-ում: Հարցման տվյալները ներկայցրել է Milliyet թերթը: «Հարցումը ցույց է տվել, որ թուրք ժողովուրդը չի հավատում Թուրքիայի հարեւան երկրների բարեկամությանը: Նրանց մեծ մասը համոզված է, որ առաջին հերթին եվրոպական երկրները չեն հանդիսանում Թուրքիայի բարեկամները»,- գրում է «Milliyet»-ը: Ամենից շատ թուրքերը չեն վստահում ԱՄՆ-ին եւ Հունաստանին` հարցվողների 78.5 եւ 78.1 տոկոսը համապաստախանաբար, նրանց հետեւում է Ֆրանսիան, որին «չի հավատում» թուրքերի 76.1 տոկոսը: Ընդ որում, սոցիոլոգները ուշադրություն են դարձնում, որ հարցումը կատարվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության մերժման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքի հոկտեմբերի 12-ի ընդունումից առաջ: Դրանից անմիջապես հետո Թուրքիայի պաշտոնական դեմքերը հանդես եկան կտրուկ քննադատությամբ Ֆրանսիայի հասցեին` սպառնալով քաղաքական եւ տնեսական պատժամիջոցներով: Այդ ժամանակ Թուրքիայում Սպառողների միության նախաձեռնությամբ սկսվեց ֆրանսիական ապրանքների բոյկոտը:



Այն երկրների շարքում, որոնց թուրքերը չեն վստահում, նաեւ հանդես է գալիս Ռուսաստանը: Նրան «չի հավատում» հարցման մասնակիցների 64.8 տոկոսը, հայտնում է «Milliyet»-ը: Ռուսաստանին «բարեկամ» են համարում միայն 8.7 տոկոսը: Ինչպես վկայում են հետազոտության արդյունքները, առավել լավ են թուրքերը վերաբերվում Ադրբեջանին (71.4 տոկոս), Պակիստանին (47.3 տոկոս) եւ Իրանին (29 տոկոս), հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---