Լավրոնենկոն և Միրոնովան` Սպիտակի երկրաշարժի մասին Սարիկ Անդրեասյանի ֆիլմում18 սեպտեմբերի 2015 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմում կնկարահանվեն Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Դանիիլ Իզոտովը, Արտյոմ Բիստրովն ու Սաբինա Ախմեդովան, ասվում է «Մաս Մեդիա» կինոընկերության մամուլի հաղորդագրության մեջ: Սյուժեի հիմքում 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժն է, որը 25 հազար մարդու կյանք խլեց, մոտ կես միլիոն մարդ անօթևան մնաց: «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմի գլխավոր հերոսները երկու տղամարդիկ են` հայազգի երիտասարդ Ռոբերտ Մելքոնյանն ու ազգությամբ ռուս տարեց Անդրեյ Բերեժնոյը: Հայտնվելով երկրաշարժի էպիկենտրոնում` նրանք ոչ թե ուղղակի աղետի ականատեսներն են դառնում, այլ բոլոր ջանքերը գործադրում են այլոց օգնելու համար: Երեկվա թշնամիները ստիպված են լինում մոռանալ անցյալը հանուն ապագայի: Ֆիլմի բյուջեն 5 մլն դոլար է: Շուտով պրոդյուսերները կհայտարարեն հայկական քասթինգը: Ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2015-ի հոկտեմբերին Մոսկվայում, իսկ հետո կշարունակվեն Գյումրիում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |