Մոսկվայում կբացվի հայ-ռուսական մշակութային կապերին նվիրված ցուցահանդես25 հոկտեմբերի 2006 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին Ռուսաստանում Հայաստանի տարվա շրջանակներում Պոլիտեխնիկական թանգարանի Կենտրոնական ցուցադրական համալիրում տեղի կունենա «Երկու մշակույթների երկխոսություն. Ռուս-հայկական մշակութային կապերը XIX-XXդդ.»: Ինչպես հաղորդել են Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամլո ծառայությունում, ցուցահանդեսն անցնում է երեք շաբաթ ինտերվալով երկու մայրաքաղաքներում` Երեւանում, Հայաստանի Ազգային պահոցի ցուցադրական սրահում (բացումը եղել է հոկտեմբերի 5-ին), այնուհետեւ` Մոսկվայում, Պոլիտեխնիկական թանգարանում: Ցուցահանդեսը հասցեագրված է լայն հանդիսատեսին եւ հետաքրքիր կլինի ինչպես Ռուսաստանում հայ համայնքի ներկայացուցիչների, այնպես էլ բոլոր նրանց համար, ով հետաքրքրվում է հայ եւ ռուս ժողովուրդների հարաբերությունների եւ մշակութային փոխգործակցության պատմությամբ: Ցուցահանդեսում կներկայացվեն եզակի փաստագրական նյութեր ականավոր գրողների, նկարիչների, դերասանների, ռեժիսորների, գիտնականների եւ հասարակական գործիչների մասին, որոնց կյանքն ու գործունեությունը սերտորեն կապված են եղել Հայաստանի եւ Ռուսաստանի հետ, խորը հետք թողնելով երկու ժողովրդների պատմության մեջ` Իվան (Հովհաննես) Այվազովսկու, Կոնստանտին Հալաբյանի, Վիկտոր Համբարձումյանի, Էդուարդ Ասադովի, Առնո Բաբաջանյանի, Եվգենի Վախթանգովի, Արմեն Ջիգարխանյանի, Զառա Դոլուխանովայի, Լեոնիդ Ենգիբարովի, Կոմիտասի, Լեւ Կուլիջանովի, Պյոտր Լիսիցիանի, Սերգեյ Փարաջանովի, Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատուրյանի, Մարիետտա Շահինյանի եւ շատ ուրիշների մասին: Ավելի քան 100 ցուցանմուշից կազմված ցուցադրության մեջ կընդգրկվեն Հայաստանի տեսարաններով հինավուրց վիմապատկերներ, գրական ստեղծագործությունների եւ նոտային գրառումների ինքնագրեր, գեղանկարներ, նվիրատվական գրառումներով գրքերի եւ լուսանկարների նմուշներ, գրողների, նկարիչների եւ երաժիշտների նկարներ աշխատանքի պահին եւ տան մթնոլորտում, հուշագրական նյութեր, կենսագրական փաստաթղթեր, Ռուսաստանում հայ եկեղեցու պատմությանը վերաբերող նյութեր եւ այլն: Նախագծին մասնակցում են Հայաստանի Ազգային պահոցը, Ռուսաստանի գրականության եւ արվեստի պետական արխիվը, Ռուսաստանի հին ակտերի պետական արխիվը, Ռուսաստանի կինոլուսափաստաթղթերը, Մոսկվա քաղաքի Գլխավոր արխիվային վարչությունը, ինչպես նաեւ Մոսկվայի կենտրոնական պատմական արխիվը, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |