ՀՀ Անկախության օրվա առթիվ Առէկսիմբանկի աշխատակիցների երեխաները տնակներ են նկարազարդել22 սեպտեմբերի 2015 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ում կայացավ «Հայաստանը մեր տունն է» ընդհանուր խորագրով մրցույթ`բանկի աշխատակիցների երեխաների համար: «Մենք երեխաների համար պատրաստել էինք փայտե տնակներ, որոնք նրանք պետք է նկարազարդեին և վերածեին սթրիթ-արտի օբյեկտների», - նշեց մրցույթի կազմակերպիչներից մեկը` Մարքեթինգի և գովազդի բաժնի պետ` Ալեքսնադր Հակոբյանը: «Իրենց աշխատանքների միջոցով երեխաները ցույց են տալիս, թե ինչ են իրենց համար նշանակում «Տուն», «Հայրենիք», «Անկախություն», «Հայաստան» հասկացությունները: Տնակների ամեն մի պատը խորհրդանշում է այն, ինչի հետ փոքրիկներն առնչվում են ամեն օր: Երեխաները կոնկրետ մատնանշում են, թե իրենց համար որն է մեր ընդհանուր տունը` դպրոց, խանութ, կենդանաբանական այգի, պոնչիկանոց կամ Արարատ լեռը և իհարկե բանկը, որտեղ աշխատում են իրենց ծնողները», - նշեց Ալեքսանդր Հակոբյանը: Մրցույթին մասնակցում էին 5- 9 տարեկան երեխաները, ովքեր բաժանվել էին երկու մրցող խմբերի, իսկ հաղթողի ընտրությունն իրականացվեց Բանկի աշխատակից ծնողների և ղեկավարության անդամներից կազմված հանձնաժողովի կողմից: Հաղթողները ստացան հուշանվերներ, իսկ բոլոր մասնակիցներին հանձնվեցին հատուկ շնորհակալագրեր: Ամբողջ տոնի ընթացքում երեխաները մոտենում էին բարձրախոսին և կիսվում Հայրենիքի վերաբերյալ իրենց շատ հետաքրքիր ընկալումներով: Փոքրիկները պատրաստել էին նաև տոնական ելույթներ: Նրանք երգում ու պարում էին, իսկ մասնակիցներից մեկը խոստացավ լավ սովորել, լսել մեծերին, հպարտանալ և նվիրված լինել իր հայրենիքին, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ: Բանկը փորձեց կազմակերպել տոն, ոչ միայն երեխաների համար, այլ նաև` իրենց ծնողների, ինչպես նաև այն բոլորի, ովքեր այդ արևային սեպտեմբերյան առավոտը Հյուսիսային պողոտայում էին: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |