ՀՀ-ն World Routes 2015 համաժողովում ներկայացրել է «բաց երկնքի» քաղաքականությունը

ՀՀ-ն World Routes 2015 համաժողովում ներկայացրել է «բաց երկնքի» քաղաքականությունը

PanARMENIAN.Net - Հայաստանը մասնակցում է սեպտեմբերի 19-22-ը հարավաֆրիկյան Դուրբան քաղաքում տեղի ունեցող World Routes 2015համաժողովին:

Դրա ընթացքում Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը և Հայաստանի ազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որդեգրած «բաց երկնքի» քաղաքականության և Հայաստանի զբոսաշրջության խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը և արդյունքները, ինչպես նաև միջազգային զբոսաշրջային շուկաներին Հայաստանի ինտեգրման ընթացքը և հեռանկարները:

World Routes 2015 համաժողովն առիթ է ծանոթացնելու աշխարհի առաջատար և հաջողակ ավիաընկերությունների ու զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներին մեր երկրում իրականացվող «բաց երկնքի» քաղաքականության հնարավորություններին և նրանց հետ քննարկելու դեպի Հայաստան ավելի շատ ավիափոխադրողներ ներգրավելու ուղիները:

Համաժողովին հայկական պատվիրակության մասնակցության նպատակներից է նաև աշխատանքներ իրականացնել դեպի ՀՀ ներդրումներ և նոր ավիափոխադրողներ ներգրավելու ուղղությամբ: Նախատեսվում են բանակցություններ մոտ 2 տասնյակ ավիաընկերությունների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն հայաստանյան շուկա վերջիններիս մուտք գործելու ձևաչափերը և գործիքակազմը:

Այս տարի միջոցառմանը մասնակցում է մոտ 250 ավիաընկերություն, 650 օդանավակայանի ներկայացուցիչ, ավիացիայի ոլորտի 2500 մասնագետ և 170 զբոսաշրջային իշխանության ներկայացուցիչ աշխարհի ավելի քան 100 երկրից:

World Routes 2015 համաշխարհային համաժողովը համաշխարհային մասշտաբի հիմնական ավիացիոն իրադարձություններից է, որին մասնակցում են ավիաընկերությունների, օդանավակայանների, ներդրողների, միջազգային և տարածաշրջանային ասոցիացիաների, ազգային զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչներ և լրագրողներ: Համաժողովը զերծ է ավանդական խորհրդաժողովի կամ սեմինարի ձևաչափից` այն կառուցված է նախապես ծրագրված 20-րոպեանոց գործարար հանդիպումների վրա, որոնք իրական հնարավորություն են տալիս նոր կապեր հաստատել և զարգացնել եղածները:

Համաժողովի կազմակերպիչ Routes ընկերությունը հիմնվել է 1995-ին: Հիմնական գործունեության ոլորտը միջազգային և տարածաշրջանային ավիացիոն համաժողովների կազմակերպումն է: Այն UBM Aviation-ի դուստր ձեռնարկությունն է: Routes ընկերությունն ամեն տարի համաժողովներ է կազմակերպում տարբեր երկրներում: Նախորդ համաժողովներն անցել են Կաննում, Աբու Դաբիում, Օսլոյում, Լոնդոնում, Հռոմում, Ամստերդամում, Դուբլինում և այլն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---