«Կոնվերս» վերապատրաստման կենտրոնն ընդունելություն է հայտարարում. Հայտերը կընդունվեն մինչև հոկտեմբերի 5-ը

«Կոնվերս» վերապատրաստման կենտրոնն ընդունելություն է հայտարարում. Հայտերը կընդունվեն մինչև հոկտեմբերի 5-ը

PanARMENIAN.Net - «Կոնվերս» վերապատրաստման կենտրոնըդասընթացների մեկնարկ և ընդունելություն է հայտարարում բուհերի նորավարտ և ավարտական կուրսերի ուսանողների, ֆինանսաբանկային համակարգում արդեն աշխատող մասնագետների, ինչպես նաև նրանց համար, ով ցանկանում է փոխել մասնագիտական ոլորտը:

«Կոնվերս» վերապատրաստման կենտրոնն իրենց աշխատանքային վերելքը բանկային համակարգում սկսել ցանկացողների համար լավ հնարավորություն է: Կենտրոնի կազմակերպված դասընթացները թույլ են տալիս ձերք բերել բանկային համակարգում աշխատելու համար անհրաժեշտ տեսական գիտելիքներ և աշխատանքային գործնական հմտություններ:

Դասընթացների ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր, իսկ լավագույն արդյունքներ ցուցաբերածներըԿոնվերս բանկում թափուր աշխատատեղերի հավակնորդ կդիտարկվենև/կամ կընդգրկվեն Բանկի կադրային ռեզերվում:

«Կոնվերս» կենտրոնի դասընթացները վարում են Կոնվերս բանկի որակավորված աշխատակիցները, ինչպես նաև հրավիրված մասնագետներ:

Դասընթացների տևողությունը 3 ամիս է, արժեքը՝ 95.000 դրամ: Գրանցման վերջնաժամկետը 2015-ի հոկտեմբերի 5-ն է: Մանրամսների և գրանցման համար դիմել ք.Երևան, Դավթաշեն 3 թաղամաս, 18/6 տարածք Կոնվերս Բանկի մասնաճյուղի 2րդ հարկ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---