Վլադիմիր Պուտինը ստորագրել է Վրաստանի տարածքով ռազմական տարանցման մասին օրենքը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Վրաստանի տարածքով ռազմական բեռների եւ անձնակազմի տարանցման կազմակերպման մասին Ռուսաստանի Դաշնության եւ Վրաստանի միջեւ կնքված համաձայնագրի վավերացման մասին» դաշնային օրենքը: Դաշնային օրենքով վավերացվում է Վրաստանի տարածքով ռազմական բեռների եւ անձնակազմի տարանցման կազմակերպման մասին Ռուսաստանի Դաշնության եւ Վրաստանի միջեւ կնքված համաձայնագիրը, որ ստորագրվել է 2006 թվականի մարտի 31-ին Սոչիում: Համաձայնագիրը կոչված է կարգավորելու այն հարցերը, որոնք առնչվում են Վրաստանի տարածքով ռազմական բեռների փոխադրմանը` Հայաստանում ռուսական ռազմակայանի գործունեությունն համակողմանիորեն ապահովելու համար, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---