Պենտագոն. ԱՄՆ օդուժն ԻՊ-ի առաջնորդներից մեկին է ոչնչացրել![]() 23 սեպտեմբերի 2015 - 10:58 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ավիացիայի օդային հարվածների հետևանքով Իրաքում սպանվել է «Իսլամական պետություն» ակաբեկչական խմբավորման բարձրաստիճան անդամներից մեկը: Այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պիտեր Կուկը: Պենտագոնը սպանված Աբու Բաքր ալ- Թուրքմանիին անվանում է գրոհայինների «վարչական էմիր», ով նախկինում մասնակցել է Իրաքի տարածքում «Ալ- Կաիդա» ծայրահեղական կազմակերպության գործողություններին։ Ավիահարվածը հասցվել է Թալ-Աֆար քաղաքի շրջակայքում։ Ըստ Պենտագոնի՝ Ալ- Թուրքմանիի ոչնչացումը վկայում է ԻՊ-ի ղեկավարության խոցելիության մասին: 2011-ի մարտին Սիրիայում հակամարտություն է սկսվել: Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը։ ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ 2014-ի սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |