ԻՊ-ն Իրաքում փոխարինում է գրոհայիններին անչափահաս երեխաներով

ԻՊ-ն Իրաքում փոխարինում է գրոհայիններին անչափահաս երեխաներով

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն Իրաքի հյուսիսում փորձառու գրոհայիններին փոխարինում է անչափահաս երեխաներով, գրոհայիններին ուղարկելով Իրաքի զորքերի դեմ առավել կատաղի մարտերի շրջաններ: Այդ մասին հայտնել է «Աս Սումարի» իրաքյան հեռուստաալիքը:

Ըստ տեղեկատվության, «հյուսիսային Քիրկուկ գավառի Հավիջա քաղաքի մոտ ԻՊ հսկիչ անցակետերում և սահմանապահ ուղեկալներում մարտական հերթապահության են ուղարկվում զինված երեխաներ` ԻՊ «Խալիֆայության կորյուններ» հատուկ ջոկատից: Հավիջայի մոտ ԻՊ գրավյալ տարածքները սահմանակից են այն շրջաններին, որոնք վերահսկում են քուրդ զինյալները, որոնք կռվում են Իրաքի կառավարական ուժերի կողմից:

Ըստ ականատեսների վկայությունների, ԻՊ-ն այդ շրջաններ է գործուղել հարյուրից ավելի դեռահասների «հատուկ խնդիրների կատարման» նպատակով` պաշտպանելու համար իսլամիստների գրաված շրջանները: Քուրդ զինյալների հետ շփման գոտում «կորյունների» տեղակայման հիմնական պատճառը ավելի փորձառու գրոհայիններին Իրաքի մյուս շրջաններ գործուղելն է, որտեղ ծայրահեղականները լուրջ կորուստներ են կրում իրաքյան բանակի դեմ մարտերում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մասնավորապես, վերջին օրերին ԻՊ մի քանի կազմավորումներ շտապ տեղափոխվեցին Հավիջայից Բայջի, որտեղ արդեն մի քանի ամիս է մարտեր են ընթանում երկրի խոշորագույն նավթամշակման կոմբինատի համար: Միայն նախորդ 24 ժամում զինված ուժերը Բայջիի մոտ ԻՊ առնվազն 25 գրոհայինի են սպանել:

«Խալիֆայության կորյունների» ստորաբաժանումը ԻՊ-ն ստեղծել է ընթացիկ տարվա սկզբին, որի շարքերում ընդգրկված են անչափահաս պատանիներ, որոնք հատուկ ռազմական և հոգեբանական պատրաստություն են անցնում` հիմնված ռազմատենչ իսլամի վրա: Նախկինում դեռահասներին օգտագործում էին միայն առաջին գիծ սպառազինություն, դեղորայք, ջուր ու սննդամթերք տեղափոխելու համար, ինչպես նաև հետախուզական տվյալների հավաքագրման նպատակով:

Սակայն վերջին շրջանում «կորյունները» գնալով ավելի ակտիվ մասնակցություն են ունենում մարտական գործողություններին: Դեպքեր են եղել, երբ նրանց օգտագործել են նաև մահապարտ ահաբեկիչների դերում: Որոշո դեպքերում 8-13 տարեկան տղաները արյունալի հաշվեհարդար են տեսել` գլխատելով գերիներին, ինչը հաստատում են ԻՊ տարածած տեսագրությունները:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական պետության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---