Մյուռոնօրհնեքը՝ Էջմիածնում. Արարողությանը կմասնակցի նաև Կարդինալ Սանդրին

Մյուռոնօրհնեքը՝ Էջմիածնում. Արարողությանը կմասնակցի նաև Կարդինալ Սանդրին

PanARMENIAN.Net - Մայր աթոռ Սբ Էջմիածնում սեպտեմբերի 27–ին` Վարագա Սուրբ Խաչի տոնի օրը, կանցկացվի Մյուռոնօրհնեքի արարողությունը, որը տեղի է ունենում յոթ տարին մեկ անգամ, եպիսկոպոսական դասի ու աշխարհի տարբեր ծայրերից ժամանած պատվիրակությունների մասնակցությամբ: Այս տարի արարողությունը տեղի կունենա Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի և 12 եպիսկոպոսի մասնակցությամբ:

Մյուռոնօրհնեքին կմասնակցի նաև Արևելյան եկեղեցիների ժողովի կառավարիչ, կարդինալ Լեոնարդո Սանտրին` որպես Հռոմի Ֆրանցիսկոս պապի ներկայացուցիչ:

Կարդինալը սեպտեմբերի 23–ին հնգօրյա այցով կժամանի Հայաստան։ Սեպտեմբերի 24–ին Գյումրիի «Սրբոց նահատակաց» եկեղեցում նա Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց Գրիգոր Պետրոս կաթողիկոսի հետ մասին կնախագահի եկեղեցու օծման արարողությունը, «Ռադիո Վատիկան»-ին հղումով գրում է Panorama.am-ը:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան էջմիածնի Մայր տաճարում տեղի է ունենալու պատարագ, ապա կեսօրից հետո՝ ժամը 5-ին Մյուռոնօրհնեքի սրբազան արարողությունը:

Սեպտեմբերի 23-ին Ամենայն հայոց կաթողիկոսը Էջմիածնում ընդունել է Բրազիլիայի հայոց թեմի մի խումբ ուխտավորների` թեմակալ առաջնորդ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի առաջնորդությամբ: Ուխտավորները Հայաստան են ժամանել իրենց մասնակցությունը բերելու կայանալիք Մյուռոնօրհնության արարողությանը, ինչպես նաև այցելելու Հայաստանի տարբեր սրբավայրեր:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Գարեգին Բ-ն, անդրադառնալով հայ ժողովրդի կյանքում Մյուռոնի խորհրդին և նշանակությանը, ընդգծել է, որ Հայաստանի և Սփյուռքի թեմերից ուխտավորների մասնակցությունը արարողությանը ամբողջ հայ ժողովրդի միասնական աղոթքի խորհուրդն ունի:

Սեպտեմբերի 21–ին կարդինալ Լեոնարդո Սանտրին ՀՀ անկախության 24–րդ տարեդարձին նվիրված պատարագ է մատուցել Հռոմի Սբ Վլասի անվան եկեղեցում։ Պատարագին մասնակցել են Վատիկանում հավատարամագրված երկրների դեսպաններ, կղերականներ, հայ, իտալացի ու այլազգի հավատացյալներ: Սանտրին խոսել է Մաթևոսի դարձի մասին, ակնարկելով Աստծո ողորմածությունը հայ ազգի նկատմամբ, որին շնորհվել է քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինը հռչակելու պարգևը:

Մյուռոնի հիմնական բաղադրիչը ձիթենու անարատ ձեթն է, որին խառնվում է բալասան, ինչպես նաև քառասուն տեսակի տարբեր հոտավետ խունկերի, ծաղիկների, անուշահոտ բույսերի արմատների, ծաղկաջրերի, յուղային հյութերի և տերևների միաշաղախված հեղուկը։ 0րհնությունից քառասուն օր առաջ ձիթենու մաքուր յուղով լի կաթսան դրվում է Մայր Տաճարի բեմում և ծածկվում շղարշով։

Մյուռոնի պատրաստման կանոնի, օգտագործվող նյութերի մասին բազմաթիվ աղբյուրներ կան: Ամենավաղ տեղեկությունը Մաշտոցյան մատենադարանում պահվող 1461-ին ընդօրինակված ձեռագրում է, այստեղ մյուռոնի պատրատման 40 տեսակ բույս ու ծաղիկ է նշվում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---