Ազնավուրի փարիզյան «տրիումֆը». Նախատեսվում են համերգներ Երևանում և Լոնդոնում26 սեպտեմբերի 2015 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի մայրաքաղաքում անշլագով են անցել Շառլ Ազնավուրի 5 համերգային երեկոները: Փարիզի համար Ֆրանսիայի ամենահայտնի շանսոնյեն նախապատվությունը տվել էր իր «ոսկե ընտրանուն»` մի ամբողջ դարաշրջանի լավագույն երգերին, գրում է ՏԱՍՍ-ը: Սեպտեմբերի 27-ին եգիչը նվեր կմատուցի Փարիզի բնակիչներին` ցերեկային համերգ տալով «Պալե դը սպորում»: Առաջիկա ամիսներին նա ծրագրում է համերգներով հանդես գալ Երևանում, Լոնդոնում, իսկ հաջորդ տարի «նախանշված է նոր հանդիպում ռուս հանդիսատեսի հետ»: 5 երեկոների մարաթոնն ավարտվեց սեպտեմբերի 25-ին` հավաքելով Ֆրանսիայի «թիվ մեկ արտիստի» հազարավոր հավատարիմ երկրպագուներին: Այդ երեկո թվում էր, թե օվացիաները երբեք չեն մարի Փարիզի «Պալե դե սպոր» պալատում: Հանդիսատեսի հրճվանքը կիսեցին նաև Ֆրանսիայի ամենախիստ երաժշտական քննադատները, որոնք «իսկական տրիումֆ> անվանեցին Ազնավուրի այս փառատոնը: Համաշխարհային աստղերից շատերն են անդրադարձել շանսոնյեի ստեղծագործություններին, սակայն փարիզյան այս համերգները ցույց տվեցին, որ ոչ ոք չի կարող այնպես կատարել նրա երգերը, ինչպես ինքը հեղինակը: Մաեստրոն անակնկալներ էր պատրաստել փարիզյան համերգների համար: Նրա «Իմ կնոջը» բալլադը իսկական բացահայտում էր հանդիսատեսի համար, քանի որ մինչ այդ հազվադեպ էր կատարվել համերգներում: Գերեցին հանդիսատեսին նաև մաեստրոյի «Ինչես ասում են» և «Մեռնել սիրուց» գլուխգործոցները: Ժամանակին չենթարկվող երգիչը («91 գարուն»,-ինչպես նշեց ինքը Ազնավուրը) 2-ժամանոց համերգն անցկացրեց առանց ընդմիջման և առանց մի կում ջուր խմելու: «Շառլ Ազնավուրն անընդհատ աշխատանքի մեջ է: Մաեստրոն դադարներ չի սիրում»,-նկատեց արտիստի մամուլի քարտուղար Քրիստինե Սարգսյանը: Շառլ Ազնավուրը նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Մանուկ հասակում նա տարվել է թատրոնով, իսկ 1940-ականներին Պիեռ Ռոշի հետ հանդես եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին՝ Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ Մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964-ին, 1996-ին ու 2006-ին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի հրապարակը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |