Ադրբեջանը չի բացառում ԵՏՄ-ին անդամակցելու հնարավորությունը

Ադրբեջանը չի բացառում ԵՏՄ-ին անդամակցելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը չի բացառում ԵՏՄ-ին անդամակցելու հնարավորությունը, Sputnik գործակալությանն է հայտարարել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳՎ հոբելյանական նստաշրջանի ընթացքում:

«Երբեք մի ասա երբեք»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը, պատասխանելով համապատասխան հարցին, և հստակեցրել է, որ այժմ իր երկիրը «կենտրոնացած է երկկողմ հարաբերությունների կառուցման» վրա Եվրասիական դաշինքի երկրների հետ:

Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտնել էր, որ Ադրբեջանը, Իրանը, Հնդկաստանը և Մոնղոլիան քննարկում են ԵՏՄ հետ համագործակցության հնարավորությունը, իսկ Թուրքիան ցանկություն է հայտնել առևտրային համաձայնագիր կնքել միության հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Միությանն անդամակցում են նաև ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը:

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ մոտ 40 երկիր ու միավորում շահագրգռված է ԵՏՄ հետ ազատ առևտրի գոտիներ ստեղծելու հարցում: Ավելի ուշ, Ղազախստանի փոխնախարար Թիմուր Ժակսիլիկովը հայտարարեց, որ բանակցություններ են ընթանում Նոր Զելանդիայի, Լատինական Ամերիկայի երկրների հետ:

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն տեղեկացրեց, որ «Հայաստանը, որպես ԵՏՄ լիիրավ անդամ, մասնակցում է միության բոլոր գործընթացներին», մեկնաբանելով հայկական կողմի մասնակցությունը ԵՏՄ-ում նոր անդամ ներգրավելու բանակցություններին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---