Թուրքիա. «Tefal» ընկերությունը ֆրանսիական արտադրանքի բոյկոտի երրորդ «զոհն է»

PanARMENIAN.Net - Ֆրանսիական «Tefal» ընկերությունը դարձավ երրորդ արտադրողը, որն ընդգրկվել է Թուրքիայի սպառողների միության «սեւ ցուցակում»: Նշենք, որ Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունումից հետո Թուրքիայի սպառողների միությունը բոյկոտ հայտարարեց ֆրանսիական արտադրանքին եւ հայտարարեց, որ ամեն շաբաթ եւս մեկ ֆրանսիական ընկերություն կընդգրկվի «սեւ ցուցակում» այնքան ժամանակ, մինչեւ որ փաստաթուղթը չեղյալ հայտարարվի: Նշենք, որ թուրքական բոյկոտի առաջին «զոհերն» էին նավթային «Total» ընկերությունը եւ «L'oreal» ֆիրման, հաղորդում է Journal of Turkish Weekly-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---