Chivas-ի «հյուրընկալության արվեստը». Chivas 18 վիսկիի համտեսը՝ Համասյանի և Էյկի երաժշտության ներքո 2 հոկտեմբերի 2015 - 21:01 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ին կայացել է Chivas 18-ի The Art of Hosting (թարգ.՝ «հյուրընկալության արվեստը» - խմբ.) խորագրով միջոցառումը, որի ընթացքում կոմպոզիտոր, երաժիշտ Տիգրան Համասյանը և ֆին շեփորահար Մաթիաս Էյքը բացառիկ ծրագիր են ներկայացրել: Դրանում ներառված էին ինչպես հայտնի գործեր, այնպես էլ նոր կատարումներ, որոնք մինչև այդ որևէ տեղ չէին հնչել: Ավելի քան 200 տարվա պատմություն ունեցող շոտլանդական Chivas-ը The Art of Hosting նախագծի շրջանակում փակ միջոցառում էր կազմակերպել, հավաքելով 150 հյուրի՝ մտավորականների, արվեստագետների և գործարարների: Հյուրերը հնարավորություն են ունեցել Տիգրան Համասյանի և Մաթիաս Էյկի երաժշտության ներքո համտեսել Chivas 18 շոտլանդական վիսկին: Միջոցառման ավարտին ընթրիք է մատուցվել՝ տարատեսակ ուտեստներով և երեկոյի համար հատուկ պատրաստված Chivas 18-ի կոկտեյլներով: Chivas շոտլանդական վիսկին, որի պատմությունը սկսվել է 1801-ին, մեծ հեղինակություն է վայելում ամբողջ աշխարհում: Այն վաճառվում է ավելի քան 150 երկրում, և Եվրոպայում սուպեր պրեմիում կարգի ամենավաճառվող շոտլանդական վիսկին է: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |